copy image url
Ներքին 2 տարի առաջ - 18:30 15-12-2023

Խաղաղության պայմանագրի ստորագրմանը պատրաստ չենք. պետք է տարբեր պատրվակներով հետաձգենք այն

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը նախօրեին հայտարարություն է տարածել է, որի համաձայն Բաքուն առայժմ զորքերը հետ չի քաշի հայ-ադրբեջանական սահմանից։ Վերջինս հայկական կողմի այս առաջարկն անընդունելի է որակել և նշել, որ այն անվտանգ չէ։

Oragir.News-ը զրուցել է ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետ՝ պարզաբանելու, թե ինչի՞ մասին է վկայում Ադրբեջանի կողմից այս առաջարկի մերժումը։

Հարցին, թե արդյոք կարո՞ղ ենք ենթադրել, որ Ադրբեջանը պատրաստվում է նոր պատերազմի, Հովիկ Աղազարյանը պատասխանեց.

«Հայտարարությունից ելնելով՝ չպետք է հետևություններ անել և, այս ամենից ենթադրություն անելով, չենք կարող ասել, որ կա պատերազմի վտանգ։ Սակայն մենք այս պահին պատրաստ չենք խաղաղության պայմանագրի կնքմանը։ Պետք է տարբեր պատրվակներ մշակենք, որպեսզի կնքման օրը և ամսաթիվը հետաձգենք։

Մեր հարցին, թե արդյոք հայկական կողմի այս առաջարկը վտանգավոր չէ՞, քանի որ եթե անգամ Ադրբեջանը համաձայնի հետ քաշել զորքերը, ապա իրենք վերադառնալու են իրենց ելման դիրքեր, իսկ հայկական կողմն իր տարածքում է ետ քաշվելու և փաստացի ապառազմականացված գոտին ստեղծվելու է բացառապես ՀՀ ինքնիշխան տարածքի հաշվին՝ պատգամավորը պատասխանեց. «Պատերազմի հավանականություն որոշ չափով կա և միշտ էլ եղել է։ Ադրբեջանական զորքերը տեղակայված են Հայաստանի սուվերեն տարածքում, և նման պարագայում հայակական կողմը չի կարող հեռացնել իր զորքերը այդ շրջաններից»։

ՔՊ-ական պատգամավորի խոսքով՝ զորքերի կարող են հետ քաշվել միայն այն տարածքներից, որտեղ վիճահարույց խնդիրների առկայություն չկա։

Հարցին, թե արդյոք խաղաղության պայմանագրի ստորագրումը հնարավո՞ր է, երբ Ադրբեջանը որևէ պարագայում չհամաձայնի զորքերը դուրս բերել Հայաստանի օկուպացված տարածքներից, Հովիկ Աղազարյանի ասաց. «Խաղաղության պայմանագրի հիմնական կետերով կարող ենք առաջնորդվել, որոնք ընկած են այդ ամենի հիմքում։ Իսկ պայմանգիրը ստորագրելուց հետո պետք է իրականացնել վերջնական ճշգրտումներ՝ դելիմիտացիա և դեմարկացիա»։

Աննա Ուդումյան

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում

Ձեզ գուցե հետաքրքրի