Ներքին 3 տարի առաջ - 13:50 10-04-2023

Ալեն Սիմոնյանը Զատիկին հանել է վիրակապն ու թանկարժեք բրենդ հագել

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կինը՝ Մարիամ Մարգարյանը, երեկ լուսանկար է հրապարակել ընտանիքի հետ, որտեղ երևում է, որ Սիմոնյանի թևի վիրակապն հանված է։

ԱԺ նախագահի խոսնակ Ծովինար Խաչատրյանն Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ Սիմոնյանը Զատիկին թևի վիրակապն հանել է, կարերն էլ քանդված են։ Մամուլում տեղեկություններ կային, այն մասին, որ Սիմոնյանը ևս մեկ անգամ պետք է վիրահատվի։

«Երկրորդ վիրահատության մասին տեղեկություն չկա, բայց բժիշկներն ասում են, որ 2 շաբաթից կանդրադառնան դրան և կասեն դրա կարիքը կա, թե ոչ»։

Ի դեպ, նկարում երևում է, որ Սիմոնյանը կրում է աշխարհահռչակ «AZAT MARD» բրենդի վերնաշապիկ, որի արժեքը 44 հազար 400 դրամ է։ Աշխարհահռչակ ընկերության համահիմնադիրներից է նախկին ֆուտբոլիստ Կարեն Չոբանյանը։

Այս ապրանքանիշի հագուստը նախընտրում են հատկապես ֆուտբոլիստները, պորտուգալացի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն հենց «AZAT MARD» բրենդի հուդիով էր հանդիպել Արաբական Միացյալ Էմիրությունների փոխնախագահ, վարչապետ, Դուբայի էմիր, շեյխ Մոհամեդ իբն Ռաշիդ Ալ Մակթումի և նրա որդու՝ Դուբայի թագաժառանգ արքայազն, շեյխ Համդանի հետ։

Իտալական «Միլանի» հարձակվող Ֆաբիո Բորինին ևս գովազդել է «AZAT MARD» բրենդը՝ կրելով ապրանքանիշի գլխարկը:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել