Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 21:06 05-05-2023

Տպավորություն է, որ քնից արթնացել, Աշոտիկի ջինսը հագել ու նստել է ինքնաթիռ

Նիկոլ Փաշինյանը կնոջ՝ Աննա Հակոբյանի հետ երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Չեխիայի Հանրապետություն:

Կառավարության հրապարակած լուսանկարներում երևում է, որ Աննա Հակոբյանն ինքնաթիռից իջնելիս եղել է ջինսե տաբատով, սպորտային կոշիկներով։ Նրա տեսքը ֆեյսբուք սոցիալական ցանցում քննարկումների տեղիք է տվել։

Օգտատերերը, քննարկելով առաջին տիկնոջ ջինսե տաբատն ու սպորտային կոշիկները, նշել էին, որ կարծես առօրյա հագուստով լինի։

«Ես չեմ զարմանում իր կրած լուքի վրա, որովհետև բունկերից բունկեր գիշերովը, ինքնաթիռից ինքնաթիռ նստող թռնողը ի՞նչ լուք պետք է կրի։ Տպավորությունն այնպիսին էր, որ քնից շատ շուտ արթնացել, Աշոտիկի ջինսե տաբատը հագել ու վազել, գնացել է Նիկոլի հետևից, նստել է ինքնաթիռ»,-այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Newspress.am լրատվական կայքի հիմնադիր, «Սինարետա» ծաղկի սրահի հիմնադիր-տնօրեն Արիանա Հովսեփյանը։

Նա, խոսելով նորաձևության մասին, նշեց, որ Հակոբյանի ոճաբանը դիզայներ Արամ Նիկոլյանն է, ով Երևանում կայացած ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ այրել էր Ադրբեջանի դրոշը։

«Ես կարող եմ նրան նվիրել նաև իմ հագուստը, այդպիսով նրան ոճ կթելադրեմ։ Աննա Հակոբյանը Արամ Նիկոլյանի բրենդի գովազդն էր անում։ Ես հասկացա, որ Նիկոլյանը որպես ոճաբան պետք է մի քիչ ոճ սովորեցներ, ոչ թե զակազով դրոշ վառեր։ Աննա Հակոբյան չտիկինը խայտառակում է մեր պետությունը»,-ասաց Արիանան։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը