copy image url
Ներքին 3 տարի առաջ - 23:24 04-04-2023

ԱՀ շրջանային բոլոր համայնքների բանջարեղենի կենտրոնացված մատակարարումը կավարտվի

Պետական տեսչությունների կառավարման կոմիտեն հաղորդում է, որ վաղը ԱՀ շրջանային բոլոր համայնքների բանջարեղենի կենտրոնացված մատակարարումը կավարտվի և շրջանի բնակիչները կկարողանան հին կտրոններով կատարել գնումներ։

«Սիրելի՛ քաղաքացիներ
Տեղեկացնում ենք, որ վաղը ԱՀ շրջանային բոլոր համայնքների բանջարեղենի կենտրոնացված մատակարարումը կավարտվի և շրջանի բնակիչները կկարողանան հին կտրոններով կատարել գնումներ, իսկ նոր կտրոնների տրամադրումը տեխնիկական ծանրաբեռնվածության պատճառով շրջկենտրոններում կմեկնարկի ապրիլի 6-ից , համայնքներում՝ հաջորդող օրերին, իսկ Ստեփանակերտում ապրիլի 3-ից մեկնարկած նոր կտրոնների տրամադրման գործընթացը ակտիվ շարունակվում է։

Միևնույն ժամանակ ստորև ներկայացնում ենք Ստեփանակերտում ապրիլի 5-ին սպասարկման կետերի աշխատանքային գրաֆիկը՝ հաշվի առնելով էլեկտրամատակարարման հովհարային անջատումները՝

• ԱՀ կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտե (Տ.Մեծ 10/26), 10-րդ դպրոց՝ աշխատում են ժամը 9։00-10։00, 11։00-13։00, 15։00-18։00,
• ԱրՊՀ , 5-րդ դպրոց՝ աշխատում են ժամը 9։00-11։00, 12։00-13։00, 16։00-18։00,
• Նյութական վնասների հարցերի կոմիտե, 6-րդ, 7-րդ, 9-րդ, 12-րդ դպրոցներ՝ աշխատում են ժամը 10։00-13։00, 14։00-17։00, 18։00-19։00,
• ԱՀ բնակարանային հարցերի կոմիտե` 9։00-12։00, 14։00-16։00, 17։00-18։00:

Տեղեկացնում ենք նաև, որ Ստեփանակերտի կենտրոնական շուկայում բանջարեղենի կտրոններով վաճառքը կկազմակերպվի շաբաթ և կիրակի օրերին, իսկ բոլոր օրերին յուրաքանչյուր պահեստավորված ապրանքատեսակ կմատակարարվի բանջարեղենի խանութներին։

Հիշեցնենք, որ կառավարության համապատասխան որոշմամբ՝ հին կտրոններով հնարավոր է գնումներ կատարել մինչև ապրիլի 10-ը», ասվում է հաղորդագրության մեջ:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ
19:48 Ուիթքոֆի և Քուշների հետ բանակցությունների 2 փուլերն ավարտվեցին․ սկսվում է 3-րդը․ Զելենսկի