copy image url
Ներքին 3 տարի առաջ - 12:46 04-04-2023

Միրզոյանն ու Ռումինիայի Պատգամավորների պալատի փոխնախագահը մասնակցել են ռումինահայ գործչին նվիրված ցուցահանդեսի բացմանը

Ապրիլի 3-ին Բուխարեստում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Ռումինիայի Պատգամավորների պալատի փոխնախագահ Վասիլ Դանիել Սուչիուի հետ։

ԱԳՆ-ից հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև խորհրդարանական կապերի ակտիվացման, պարբերական փոխայցելությունների կազմակերպման հարցեր: Երկուստեք ընդգծվել է երկու ժողովուրդների միջև պատմական ու մշակութային ընդհանրությունների և առկա ներուժի հիման վրա Հայաստանի և Ռումինիայի միջև փոխգործակցության զարգացման կարևորությունը:

Հանդիպումից հետո Արարատ Միրզոյանի և Վասիլ Դանիել Սուչիուի մասնակցությանբ Պատգամավորների պալատում կայացել է Ռումինիայի հայտնի գործիչ, ազգությամբ հայ գեներալ Հակոբ Զատիկին (Յակոբ Զադիկ) նվիրված ցուցահանդեսի բացումը: Միջոցառման ընթացքում ելույթով հանդես են եկել Ռումինիայի խորհրդարանի պատգամավոր, ազգային փոքրամասնությունների խմբի նախագահ Վարուժան Փամբուկչյանը և Ռումինիայի գրողների միության առաջին փոխնախագահ, Ռումինիայի հայերի միության նախագահ Վարուժան Ոսկանյանը: Ընդգծվել է տարբեր ժամանակահատվածներում Ռումինիայի հասարակական-քաղաքական, գիտակրթական ու մշակութային կյանքում ռումինահայ համայնքի ներկայացուցիչների ներդրումը, որի վառ օրինակներից է Ռումինիայի և այլ երկրների բարձր գնահատանքին արժանացած գեներալ Հակոբ Զատիկի գործունեությունը:

Ծանոթություն. 2019թ. դեկտեմբերի 16-ին Ռումինիայի հայերի միության հարյուրամյակի առթիվ Ռումինիայի Պատգամավորների պալատում տեղի ունեցած հանդիսավոր ընդունելության ժամանակ Ռումինիայի հայերի միությունը, ի նշան հայ-ռումինական դարավոր բարեկամության, Ռումինիայի խորհրդարանին նվիրաբերել է խաչքար, որը տեղադրված է խորհրդարանի դահլիճներից մեկում։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել