Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 16:10 03-04-2023

Թուրքական ԱԹՍ-ները մեծ նշանակություն են ունեցել հայկական ռազմական տեխնիկան ոչնչացնելու գործում. Ալիևն ընդունել է Սելջուք Բայրաքթարին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում հանդիպում է ունեցել թուրքական «Բայքար» ընկերության տեխնիկական տնօրեն Սելջուկ Բայրաքթարի հետ։ Այս մասին տեղեկացնում է Ադրբեջանի նախագահականի մամուլի ծառայությունը։

Հաղորդվում է, որ Բայրաքթարը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անունից շնորհակալություն է հայտնել Ալիևին՝ Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքների վերացմանը ցուցաբերած օգնության համար։ Ալիևը ևս մեկ անգամ ցավակցություն է հայտնել երկրաշարժի հետևանքով բազմաթիվ զոհերի կապակցությամբ՝ նշելով, որ Ադրբեջանը Թուրքիային օգնություն ցուցաբերելը համարում է իր եղբայրական պարտքը։

Ալիևը միևնույն ժամանակ գոհունակությամբ է հիշել Անկարայում Էրդողանի հետ ունեցած իր վերջին հանդիպումը, ինչպես նաև Էրդողանի այցերը Ադրբեջան։ Նա ընդգծել է, որ Էրդողանի այցերն Արցախի օկուպացված շրջաններ առանձնահատուկ նշանակություն ունեն։

Ադրբեջանի նախագահը հայտնել է, որ թուրքական պաշտպանական արդյունաբերությունը վերջին տարիներին հասել է մեծ հաջողությունների։ Նա այս համատեքտսում կարևորել է «Բայքար» ընկերության առաջատար դերը և ընդգծել, որ թուրքական անօդաչուները մեծ նշանակություն են ունեցել Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում՝ հայկական կողմի ռազմական տեխնիկան ոչնչացնելու գործում։

Նշվում է, որ հանդիպման ընթացքում կողմերը փաստել են, որ Անկարայի և Բաքվի միջև բարեկամական և եղբայրական հարաբերությունները հաջողությամբ զարգանում են՝ ռազմական և պաշտպանական արդյունաբերության, ինչպես նաև այլ ոլորտներում։ Հանդիպման ընթացքում Ալիևը և Բայրաքթարը մտքեր են փոխանակվել նաև երկկողմ համագործակցության հեռանկարների շուրջ։

Հիշեցնենք, որ հենց թուրքական «Բայքար» ընկերությունն է արտադրում բայրաքթար անօդաչու թռչող սարքերը, որոնք Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից լայնորեն կիրառվեցին և նպաստեցին վերջինիս արձանագրած հաջողություններին։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան