copy image url
Արտաքին 1 ժամ առաջ - 23:27 15-08-2026

Բրյանսկի մարզում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով երկու մարդ է տուժել

Ուկրաինայի զինված ուժերը հարվածել են Բրյանսկի մարզի Ստարոդուբի շրջանի Վասիլևկա բնակավայրում գտնվող բնակելի շենքին, հայտնել է մարզի ժամանակավոր պաշտոնակատար Եգոր Կովալչուկը։

Նրա խոսքով՝ կամիկաձե-դրոնի հարձակման հետևանքով երկու տեղի բնակիչ բեկորային վնասվածքներ են ստացել։ Տուժածները տեղափոխվել են Ստարոդուբի կենտրոնական շրջանային հիվանդանոց, որտեղ նրանց անհրաժեշտ բուժօգնություն է ցուցաբերվել։

Ամենից շատ դիտված