Այսօր՝ օգոստոսի 15-ին, տեղի է ունենում դերասանուհի և պարուհի Աիդա Կարապետյանի հարսանյաց արարողությունը։ Հայկական շոու-բիզնեսի ամենագեղեցիկ ու տաղանդավոր ներկայացուցիչներից մեկը մուտք է գործում կյանքի նոր ու երջանիկ փուլ։
Աիդայի ինստագրամյան էջում և հյուրերի սոցիալական հարթակներում արդեն ակտիվորեն տարածվում են տոնական օրվա առաջին, էքսկլյուզիվ կադրերն ու տեսանյութերը։
Հրապարակված լուսանկարներից ակնհայտ է դառնում, թե որքան նուրբ ու անսահման գեղեցիկ կերպար է ընտրել դերասանուհին իր կյանքի ամենապատասխանատու օրվա համար։ Նրա հարսանեկան զգեստն ու դիմահարդարումն ընդգծում են նրա բնական գեղեցկությունը և կանացիությունը։