copy image url
Ներքին Խոսք 3 տարի առաջ - 15:01 22-03-2023

Ես ափսոսում եմ, դա լավ հաստատություն էր․ Լարիսա Ալավերդյանը՝ ՄԻՊ թեկնածուի մասին

Ես միշտ կողմնակից եմ եղել, որ ի սկզբանե պաշտոնների առաջադրելիս մենք լինենք ավելի սպասողական վիճակում, քան քննադատական, բայց մի բան պետք է ասեմ, որ ասել եմ նաև Քրիստինե Գրիգորյանի՝ Մարդու իրավունքների պաշտպան առաջադրման ժամանակ, օրենքի մեջ գրված է, որ անձը, որ պետք է թեկնածու լինի, կամ հետագայում ընտրվի՝ պետք է անպայման հասարակությանը ծանոթ լինի՝ իր իրավապաշտպան աշխատանքով։

Բայց ոչ Քրիստինե Գրիգորյանի ժամանակ էր այդպես, ոչ էլ հիմա։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Հայաստանի առաջին ՄԻՊ Լարիեսա Ալավերդյանն՝ անդրադառնալով ՔՊ-ի կողմից Անահիտ Մանասյանի առաջադրմանը ՄԻՊ պաշտոնում։

«Ես կցանկանայի, որ օրենքի նորմը ընկալվեր ոչ թե որպես բարի ցանկություն, այլ որպես պարտադրանք, դա պայմաններից մեկն է, ես դա կարևորում եմ, քանի որ ի վերջո հասարակությանը հայտնի լինելը ինչ-որ չափով ապահովում է որակյալ աշխատանք։ Եթե հասարակությունը արդեն ճանաչում է մարդուն՝ որպես իրավապաշտպան վստահում է, դա ոչ թե սահմանափակում է, այլ ՄԻՊ-ի անկախության երաշխիքներից մեկն է։

Մինչդեռ, այդ նորմն ընկալվում է որպես բարի ցանկություն, բայց դա այդպես չէ, դա պայման է, ոչ թե ցանկություն, ես այդ առումով անհանգիստ եմ, որ չունենալով այդպիսի երաշխիքներից մեկը՝ նա կարող է իրականացնել իր աշխատանքը պատշաճ ձևով՝ գործադիրից անկախ»։

Նա ընդգծեց, որ եթե այս առաջին պայմանը չի ապահովվում՝ ապագա ՄԻՊ-ը հայտնվում է ոչ շահեկան վիճակում։

«Այս թեկնածուի ներկա պաշտոնը արդեն ենթադրում է, որ նա վստահություն է վայելում ոչ թե հասարակության շրջանում, որին անծանոթ է, այլ իշխանության կողմից։ Իհարկե, հետագայում դա դառնում է կաշկանդող հանգամանք՝ իր անկախ գործունեությունն իրականացնելու համար։ Այս առումով նա շահեկան վիճակում չէ։

Այս դեպքում՝ և հասարակությունն է զրկված լինում անկախ ՄԻՊ ունենալու հնարավորությունից, և իշխանությունն է իզուր իր վրա խոսակցություն բերում, որովհետև չի ուզում ուենալ իրականում անկախ պաշտոնատար անձ։

Ատացվում է, որ նպատակը արդյունավետությունը չէ։ Ես ափսոսում եմ, դա լավ հաստատություն էր և չարժե նման վերաբերմունքի արժանանացնել»։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել