copy image url
Ներքին 3 տարի առաջ - 23:43 03-03-2023

Փաշինյանը հանդիպում է ունեցել ԳԴՀ Արևելյան հանձնաժողովի և գերմանական առաջատար ընկերությունների ներկայացուցիչների հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Գերմանիայի Դաշնային Հանրապետություն աշխատանքային այցի շրջանակում, հանդիպում է ունեցել ԳԴՀ Արևելյան հանձնաժողովի և գերմանական առաջատար ընկերությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպումը տեղի է ունեցել բիզնես մենեջմենթի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հայտնի, նաև Հայաստանում գործունեություն ծավալող SAP Data Space Berlin ձեռնարկությունում: Քննարկմանը մասնակցել են ԳԴՀ պետական մարմինների, ինչպես նաև մասնավոր` ագրոբիզնեսի, թվային տեխնոլոգիաների, դեղագործության, էներգետիկայի, ավիահաղորդակցության և այլ ոլորտների կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Ողջունելով ներկաներին` ՀՀ վարչապետը կարևորել է նման ձևաչափով հանդիպումը հայ-գերմանական առևտրատնտեսական համագործակցությունը զարգացնելու և խորացնելու տեսանկյունից: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի տնտեսական իրավիճակին` խոսելով ընթացիկ միտումների և ցուցանիշների մասին: Վարչապետը նշել է, որ 2022թ. արձանագրվել է 12.5 տոկոս տնտեսական աճ, 2018թ. ի վեր ստեղծվել է 156 000 նոր աշխատատեղ, պետական բյուջեի մուտքերն ավելացել են 1,8 մլրդ դոլարով:

Տնտեսական ազատության միջազգային ինդեքսում Հայաստանը զբաղեցնում է 11-րդ տեղը, թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում վերացվել է մենաշնորհը, այժմ բարեփոխումներ են իրականացվում տնտեսության ոլորտում, մասնավորապես, գյուղատնտեսության արդիականացման, ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման, ենթակառուցվածքների բարելավման, էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների և մի շարք այլ ուղղություններով:

Հայաստանի` նախորդ տարվա տնտեսական աճի ցուցանիշը եվրասիական տարածաշրջանում լավագույններից մեկն է, իսկ ընթացիկ տարում նախատեսվում է ապահովել առնվազն 7 տոկոս տնտեսական աճ, թեպետ առկա ներուժն ավելի բարձր աճ ապահովելու հնարավորություններ է ստեղծում: Վարչապետի խոսքով` միջազգային հեղինակավոր վարկանիշային կազմակերպությունների կողմից Հայաստանի վարկանիշը կայունից տեղափոխվել է դրականի, ինչը ևս տնտեսական միջավայրի լավարկման մասին է վկայում:

Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է հարկային և մաքսային վարչարարության և բիզնես միջավայրի բարելավման ուղղությամբ ՀՀ կառավարության քայլերը: Վարչապետը նշել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է Հայաստանում գերմանական և ընդհանրապես եվրոպական ընկերությունների ներգրավվածության ընդլայնմամբ` հավելելով, որ երկրում իրականացվում են խոշորամասշտաբ ծրագրեր ճանապարհաշինության, ենթակառուցվածքների բարելավման և մի շարք այլ ուղղություններով, որտեղ համագործակցության մեծ ներուժ և հնարավորություններ կան:

Հաջորդիվ վարչապետը պատասխանել է ընկերությունների ներկայացուցիչների հարցերին, որոնք վերաբերում էին էներգետիկայի, գյուղատնտեսության, արդյունաբերության, ֆինանսների, ենթակառուցվածքների և այլ ոլորտներում ներդրումային ծրագրերի իրականացմանը:

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
17:07 Մեզնից խլեցին ամենաթանկն ու ասացին, որ առանց խլելու էլ հնարավոր էր, բայց մենք ուզեցինք, որ դուք սգաք՝ հանուն «ոչնչի». զոհված զինծառայողի քրոջ գրառումը
19:10 Մանիպուլյացիա՞, թե՞ անտեղյակություն. Նիկոլ Փաշինյանի՝ 8 միլիարդ դոլարի առասպելը