copy image url
Ներքին 10 ամիս առաջ - 10:37 17-09-2025

COP17-ի նախապատրաստական աշխատանքների շրջանակում հանդիպում՝ ավիափոխադրող ընկերությունների ներկայացուցիչների հետ

Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի COP17 համաժողովի նախապատրաստական աշխատանքների շրջանակում Շրջակա միջավայրի նախարարությունում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում ավիափոխադրող ընկերությունների ներկայացուցիչների հետ։

Հանդիպմանը մասնակցել են Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վահե Դավթյանը, ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի քարտուղարության ներկայացուցիչ Նադեր Իբրահիմը, ով գտնվում է Հայաստանում՝ համաժողովի նախապատրաստական աշխատանքների դիտարկման հերթական այցի շրջանակում, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Միհրան Խաչատրյանը, ինչպես նաև շուրջ երկու տասնյակ ավիափոխադրող ընկերությունների ներկայացուցիչներ։

Հանդիպման նպատակն էր քննարկել COP17 համաժողովի անցկացման ընթացքում դեպի Հայաստան և Հայաստանից իրականացվելիք ավիափոխադրումների կազմակերպման ընթացիկ հարցերը։ Քննարկվել են ավիահաղորդակցության օպերատիվ պլանավորման, ուղևորահոսքի արդյունավետ կառավարման և միջազգային պատվիրակությունների տեղափոխման գործընթացների հետ կապված մի շարք կազմակերպչական և լոգիստիկ հարցեր։

ՄԱԿ-ի Կոնվենցիայի քարտուղարության ներկայացուցիչ Նադեր Իբրահիմը կարևորել է փոխգործակցությունը բոլոր ներգրավված կառույցների հետ՝ համաժողովի արդյունավետ կազմակերպումն ապահովելու նպատակով։ Նա առաջարկել է գույքագրել Հայաստանի ավիափոխադրող ընկերությունների տեխնիկական և օպերացիոն կարողությունները, ինչը կնպաստի համաժողովի օրերին հստակ և համակարգված ավիափոխադրումների իրականացմանը։

Հանդիպման ընթացքում արձանագրվել է բոլոր կողմերի պատրաստակամությունը՝ գործակցելու COP17-ի հաջող կազմակերպման և մասնակիցների բարձրակարգ սպասարկման ապահովման ուղղությամբ։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում