copy image url
Ներքին 9 ամիս առաջ - 18:22 26-09-2025

Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԳԴՀ արտաքին գործերի դաշնային նախարարի հետ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԳԴՀ արտաքին գործերի դաշնային նախարար Յոհան Վադեֆուլի հետ:

Ընդգծելով ՀՀ և ԳԴՀ միջև ձևավորված համագործակցության նշանակալի հիմքերը՝ զրուցակիցները քննարկել են հարաբերությունների խորացման նոր հնարավորությունները։

Արարատ Միրզոյանը և Յոհան Վադեֆուլը մտքեր են փոխանակել ժողովրդավարական գործընթացների համար առկա մարտահրավերների շուրջ։

«Հայաստանը ԵՄ-ն, այդ թվում՝ Գերմանիան, դիտում է որպես իր ընտրած՝ ժողովրդավարական զարգացման ճանապարհին կարևոր գործընկեր, ինչն իր արտահայտությունն է գտնում մեր երկրների միջև հարաբերությունների բովանդակության մեջ»,- նշել է նախարար Միրզոյանը։

ՀՀ ԱԳ նախարարն, անդրադարձ կատարելով տարածաշրջանում հաստատված խաղաղությանը, ներկայացրել է Վաշինգտոնում օգոստոսի 8-ին ձեռք բերված համաձայնությունների կյանքի կոչման ուղղությամբ իրականացվող աշխատանքները: Նախարար Միրզոյանը շնորհակալություն է հայտնել ԳԴՀ ԱԳ նախարարին՝ տարածաշրջանային հարցերին և ՀՀ հետ համագործակցության զարգացմանը շարունակական ուշադրության համար։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում