copy image url
Ներքին 3 տարի առաջ - 19:34 20-02-2023

Իշխանության անձնական ամբիցիաները կկործանեն Արցախը. Արթուր Վարդանյան

«Արցախի բլոկադան վաղ թե ուշ կավարտվի, բայց եթե սխալ քաղաքական գործընթացները շարունակվեն, ապա կկորցնենք Արցախը, որովհետև պատերազմը հանուն Արցախի անխուսափելի է», Օragir.News-ի հետ զրույցում ասաց «Համահայկական ազգային պետականություն» կուսակցության նախագահ Արթուր Վարդանյանը։

Վարդանյանի դիտարկմամբ` եթե անգամ ավարտվի շրջափակումը, Արցախի ճակատագիրը կմնա նույնը. «Իսկ բլոկադան կավարտվի միայն ռազմական գործողությունների շնորհիվ։ Արցախցին պետք է ասի` ես իմ անկախությունն եմ պահելու, կամ սխալ դիվանագիտության, ավելի շատ իշխանության անգործունեության շնորհիվ կորցնելու ենք Արցախը»։

Վարդանյանը հայտարարում է՝ Սյունիքն ու Գեղարքունիքն էլ թիրախավորված են։

«Հերթի մեջ է նաև Նոյեմբերյանը՝ իր ութ գյուղերով, որը Ալիևի երազանքն է։ Իշխանության ներկայացուցիչները ավելի շատ իրենց անձնական շահի մասին են մտածում։ Մենք ծայրահեղ վատ իրավիճակի առաջ ենք կանգնած, պետք է հաղթահարենք այս ծանր պահերը, որ ամբողջությամբ չկործանվենք»,- հավելեց Արթուր Վարդանյանը։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել