copy image url
Ներքին 3 տարի առաջ - 18:38 20-02-2023

Բացառվում է, որ Ադրբեջանի պահանջով Ռուբեն Վարդանյանը հրաժարական տա․ Վահան Բադասյան

«Բացառվում է, որ Ադրբեջանի պահանջով Ռուբեն Վարդանբյանը հրաժարական կտա, ավելին, բացառում եմ, որ Ալիևի պահանջով Արցախում որևէ որոշում կայացվի»։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Արցախի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Վահան Բադասյանը։

«Մենք թույլ չենք տա, որ Ադրբեջանը խառնվի Արցախի ներքաղաքական խնդիրներին, բացառվում է, որ մենք նման բան թույլ տանք։ Դա մեզ համար կարմիր գիծ է։ Մենք արդեն 2 անգամ Արցախում կազմակերպված հանրահավաքներին գծել ենք մեր կարմիր գծերը՝ սահմանելով, որ Արցախը չի նախանջի իր 35 տարի առաջ կատարած ընտրությունից։ Այսինքն, ոչինչ չի կարող խոչընդոտել ու խանգարել արցախահայության ազատ կամքի, ինքնորոշման իրավունքին։ Մենք արդեն ինքնորոշվել ենք, քանի որ այս տարածքը հայկական է, և այստեղ հայերը տարիներ ի վեր բնակվում են։ Ես չգիտեմ՝ ինչ է ուզում Ադրբեջանը, օրինակ, անցակետ դնել կամ որևէ այլ բան, բայց մենք անդրդվելի ենք մեր որոշումներում և ոչինչ չի կարող մեզ հետ կանգնեցել մեր նպատակից»։

Նրա դիտարկմամբ՝ Ալիևի կողմից Ռուբեն Վարդանյանի թիրախավորումը պայմանավորված է նրանով, որ Ռուբեն Վարդանյանը կարողացել է գրագետ կերպով աշխարհին ներկայացնել Արցախի հարցը։

«Նա ունի կրթական մեծ բազա, լեզուների իմացություն, նաև լայն կապեր, որոնք էլ, թերևս, վրդովեցնում են Ադրբեջանին»։

Հիշեցրենք, որ Մյունխենում կայացած «Հաղթահարե՞լ լեռները, անվտանգություն հաստատել Հարավային Կովկասում» թեմայով պանելային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն բանակցություններ կսկսի Արցախի ներկայացուցիչների հետ, եթե պետնախարար Ռուբեն Վարդանյանը հեռանա Արցախից։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել