copy image url
Ներքին 3 տարի առաջ - 13:12 11-02-2023

Հալեպում ՀՀ հյուպատոսն այցելել է հայկական համայնքային կենտրոններում ապաստանած տուժածներին

Հալեպում ՀՀ հյուպատոս Բաբկեն Բադալյանն այցելել է երկրաշարժից հետո քաղաքի հայկական համայնքային կենտրոններում ապաստանած քաղաքացիներին: Այս մասին հայտնում է Սիրիայում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը:

Նշենք, որ Հայաստանը 29 փրկարար եւ 30 տոննա հումանիտար օգնություն է ուղարկել Սիրիա: Վերջին տվյալներով Սիրիայում երկրաշարժից մահացել է 3500 մարդ: