copy image url
Ներքին 3 տարի առաջ - 20:07 10-02-2023

Սիրիայի դեսպանը կարևորել է հայ փրկարարների ներկայությունն աղետի գոտում

Այսօր ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր Խաչատուրյանի գլխավորությամբ, ՀՅԴ Բյուրոյի, Հայաստանի Գերագույն Մարմնի եւ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորների միացյալ պատվիրակությունն այցելել է Հայաստանի Հանրապետությունում Սիրիայի Արաբական Հանրապետության դեսպանատուն։

Դեսպան դոկտոր Նորա Արիսյանին ՀՅ Դաշնակցության համահայկական ընտանիքի անունից Հակոբ Տեր Խաչատուրյանը փոխանցել է Սիրիայի ղեկավարությանն ու ժողովրդին ուղղված ցավակցություններն ու զորակցությունը։ Նա հույս է հայտնել, որ տասնամյա ահաբեկչական պատերազմից վերքերը բուժող Սիրիան եւ նրա ժողովուրդը կհաղթահարի նաեւ այս աղետը եւ կուղղի իր մեջքը։ ՀՅԴ Բյուրոյի ներկաացուցիչը նշել է, որ աղետից հաշված ժամեր անց զորաշարժի են ենթարկվել ողջ աշխարհի դաշնակցական կառույցներն ու ուղեկից միությունները՝ Սիրիայի ժողովրդին և Սիրիայում բնակվող մեր հայրենակիցներին հնարավորինս լայն օժանդակություն ապահովելու համար։

Տիկին դեսպանը շնորհակալություն է հայտնել ՀՅԴ լայն աջակցության եւ ցավակցությունների համար։ Նա իր երկրի անունից հատուկ գնահատել է անցնող տարիներին Դաշնակցության կողմից իրականացված մարդասիրական օգնությունը եւ աջակցությունը։ Դեսպանը կարեւորել է հայ փրկարարների ներկայությունն աղետի գոտում, նշելով, որ միջազգային սահմանափակումների պատճառով երկրում այդ հարցում կար բավականին մեծ բաց, որը կարող են լրացնել նաեւ հայ փորձառու փրկարարները։

Դեսպանը հատուկ հուզմունքով նշել է, որ աղետի առաջին ժամերից սկսյալ բազում երեւանցիներ շտապել են դեսպանատան մոտ, անգամ որեւէ կապ չունենալով Սիրիայի հետ, իրենց վշտակցությունն են արտահայտել ու ծաղիկներ խոնարհել դեսպանատան դիմաց։ Հակոբ Տեր Խաչատուրյանը նաեւ տեղեկացրել է, որ Դաշնակցության կառույցները տարբեր երկրներում ջանքեր են գործադրում Սիրիայի Արաբական Հանրապետության նկատմամբ միջազգային շրջափակման վերացման եւ այդ երկիր մարդաստիրական օգնության առաքման ուղղությամբ։

Հանդիպման ավարտին ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը ՀՅԴ անունից գրառում է կատարել սգո մատյանում։ ՀՀ ԱԺ Հայաստան-Սիրիա պատգամավորական բարեկամության խմբի անունից սգո մատյանում գրառում է կատարել նաեւ այդ խմբի անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
13:18 Այն, ինչ Թալեաթին չհաջողվեց լիովին իրականացնել, ավարտին կհասցնի Հայաստանի կառավարությունը
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
13:38 ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետին «Հայոց պատմություն» առարկան պետք չէ. տիրադավը հրահանգել է, դեկանը՝ գրել զեկուցագիրը, ռեկտորը՝ հաստատել. 168.am
13:29 Պարուհի Սոնա Եսայանն ու հումորիստ Գրիգ Գևորգյանը սպասում են իրենց առաջնեկին
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
14:10 Հայկոյի մեղեդին, Դիլիջանի ջերմությունն ու աստղային կազմը․ էկրան է բարձրացել «Մի գդալ սեր» ֆիլմը