Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 17:42 09-02-2023

Սամվել Ալեքսանյանի կինը պաշտոն ունի

Այսօր ձևավորվել է Հայ-ռուսական գործարար խորհուրդը, որի համանախագահ Հայաստանի կողմից ընտրվել է «Երևան սիթի»-ի տնօրենների խորհրդի նախագահ Շողերինա Մկրտչյանը, իսկ Ռուսաստանի կողմից՝ «Wildberries» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Տատյանա Բակալչուկը։ Գրել է ՀՀ Էկոնոմիկայի նախաար Վահան Քերոբյանը։

«Խորհուրդը ստեղծվել է գործարար ոլորտում հայ-ռուսական փոխգործակցության ընդլայնման ու դիվերսիֆիկացման, երկկողմ հարաբերություններում առկա խնդիրների վերլուծության և խոչընդոտների վերացման, համատեղ հանդիպումների ու կոնֆերանսների միջոցով երկխոսության խորացման նպատակով»,– հայտնում է նախարարը։

Ամենից շատ դիտված