copy image url
Ներքին 3 տարի առաջ - 20:41 08-02-2023

ՀՀ Ֆինանսների նախարարի նախկին խորհրդականը ՍԱՏՄ ղեկավար

ՀՀ Ֆինանսների նախկին փոխնախարար Արմեն Հայրապետյանը վարչապետի համապատասխան հրամանով այսուհետ կստանձնի ՍԱՏՄ ղեկավարի պարտականությունները։

Հայրապետյանը ծնվել է 1970 թվականի հուլիսի 12-ին՝ Արթիկում։
Տեղի դպրոցն ավարտելուց հետո 1987-1992 թվականներին Երևանի ժողովրդական ինստիտուտում ստացել է աշատանքի կազմակերպում և նորմավորում, տնտեսագետի մասնագիտություն։

1992-1993 թվականներին ծառայել է ՀՀ զինված ուժերում։

Աշխատանքային գործունեությունն սկսել է 1994 թվականից։
4 տարի աշխատել է որպես բանկի ավագ տնտեսագետ։ Այնուհետև՝ 1998-1999 թվականներին աշխատանքը շարունակել է ՀՀ Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության պետական բյուջեի եկամուտների քաղաքականության գլխավոր վարչության պետական տուրքերի և ոչ հարկային եկամուտների քաղաքականության բաժնի պետ։

1999-2000 թվականներին, Ֆինանսների նախարարությունում, այնուհետև 2002- 2002 թվականներին Ֆինանսների և Էկոնոմիկայի նախարարությունում շարունակել է զբաղեցնել նույն պաշտոնը։

2002-2008 թվականներին եղել է ՀՀ Ֆինանսների և Էկոնոմիկայի նախարարության մակրոտնտեսական քաղաքականության վարչության պետը։ Նույն պաշտոնը պահպանել է նաև 2008-2014 թվականներին՝ ՀՀ Ֆինանսների նախարարությունում։

2014 թվականի փետրվարի 5-ից կատարել է ՀՀ Ֆինանսների նախարարի տեղակալի պարտականությունները։ Նույն տարվա մայիսի 17-ին ազատվել է պաշտոնից։ Իսկ արդեն 2016-2023 թվականի հունվարին կրկին զբաղեցրել նույն պաշտոնը։

Այս՝ 2023 թվականի սկզբից կատարում էր ՀՀ Ֆինանսների նախարարի խորհրդականի պարտականությունները։

Անկուսակցական է։ Տիրապետում է հայերենին, ռուսերենին ու անգլերենին։

Ամուսնացած է։ Ունի երկու դուստր։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ
19:48 Ուիթքոֆի և Քուշների հետ բանակցությունների 2 փուլերն ավարտվեցին․ սկսվում է 3-րդը․ Զելենսկի