copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 17:00 02-02-2023

Իրանը պնդում է, որ Սպահանի ռազմական օբյեկտի նկատմամբ հարձակումն իրականացրել է Իսրայելը

ՄԱԿ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան և մշտական ​​ներկայացուցիչ Ամիրա Սաիդ Իրավանին հայտարարել է, որ Իրանի կողմից իրականացված հետաքննությունը փաստում է, որ Սպահանում պաշտպանության նախարարության օբյեկտի վրա իրականացված հարձակման համար պատասխանատու է Իսրայելի ռեժիմը։ Ինչպես փոխանցում է իրանական Mehr լրատվական գործակալությունը, Իրավանին այս մասին ասել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղարին ուղղված իր նամակում։

Իրավանին շեշտում է, որ Թեհրանը միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն իրեն օրինական իրավունք է վերապահում պաշտպանել իր ազգային անվտանգությունը և վճռականորեն արձագանքել իսրայելական ռեժիմի կողմից ցանկացած սպառնալիքի կամ անօրինական գործողության, երբ անհրաժեշտ կհամարվի: Նա ի պատասխան Իսրայելի իշխանությունների վերջին հայտարարությունների, ասել է, որ նախնական հետաքննությունները ցույց են տալիս, որ Իսրայելի ռեժիմը պատասխանատու է այս ագրեսիայի փորձի համար»:

Իրանի դեսպանն ուշադրություն է հրավիրել այն բանին, որ հունվարի 31-ին CNN-ին տված վերջին հարցազրույցում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն խոստովանել է երկրի մասնակցությունը Իրանում տեղի ունեցացծ դիվերսիոն և ահաբեկչական գործողություններին: Նրա խոսքով՝ իսրայելական ռեժիմը բացահայտորեն ընդունել է իր մասնակցությունը այս դատապարտելի հանցագործություններին: «Հետևաբար, նա պետք է պատասխանատվություն կրի Իրանի դեմ կատարված բոլոր հանցավոր և ահաբեկչական գործողությունների համար և առանց բացառության կրի դրանց հետևանքները»,- ասվում է նամակում։

Վերջինս նկատել է, որ տարածաշրջանում Իսրայելի կողմից շարունակական չարամիտ գործողությունների կործանարար հետևանքների, մասնավորապես՝ Իրանի կարևոր ենթակառուցվածքների և խաղաղ միջուկային օբյեկտների դեմ ուժ կիրառելու սպառնալիքի լույսի ներքո, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է կատարի իր պատասխանատվությունը։ Նա ընդգծել է նաև Իսրայելի ռազմատենչ հայտարարություններն ու ահաբեկչական գործողությունները դատապարտելու անհրաժեշտությունը, որոնք լուրջ վտանգ են ներկայացնում տարածաշրջանային և միջազգային խաղաղության և անվտանգության համար։

Նամակում ավելացվել է. «տարածաշրջանում Իսրայելի ռեժիմի շարունակական չարամիտ գործողությունների կործանարար հետևանքների լույսի ներքո, մասնավորապես՝ Իրանի կարևոր ենթակառուցվածքների և խաղաղ միջուկային օբյեկտների դեմ ուժ կիրառելու սպառնալիքի լույսի ներքո, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է կատարի իր պատասխանատվությունը՝ համաձայն Կանոնադրության և դատապարտում են Իսրայելի ռազմատենչ հայտարարություններն ու ահաբեկչական գործողությունները, ներառյալ պետական ​​ահաբեկչությունը, որոնք լուրջ վտանգ են ներկայացնում տարածաշրջանային և միջազգային խաղաղության և անվտանգության համար:

Իրանի ներկայացուցիչը նաև անդրադարձել է ռուս-ուկրաինական պատերազմում պաշտոնական Թեհրանի սկզբունքային դիրքորոշմանը՝ վերահաստատելով, որ երկիրն այս հարցում ունի ակտիվ չեզոքություն և հարգում է Ուկրաինայի ինքնիշխանությունը, անկախությունը, միասնությունն ու տարածքային ամբողջականությունը։ Նա նաև քննադատել է Ուկրաինայի իշխանությունների սադրիչ ու չարդարացված հայտարարությունները՝ նշելով, որ նման պահվածքը և չմտածված հայտարարությունը ոչ միայն անխոհեմ և անպատասխանատու են, այլև միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության մեջ ամրագրված սկզբունքների ակնհայտ խախտում են։ «Նման ռազմատենչ պահվածքը պետք է խստորեն դատապարտվի և չհանդուրժվի»,- եզրափակել է նա։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը

Ձեզ գուցե հետաքրքրի