Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 16:26 04-07-2021

Հայազգի կինը Սպահանի միջնակարգ դպրոցների մակարդակով ճանաչվել է լավագույն ուսուցչուհի

Անգլերենի ուսուցչուհի նորջուղայեցի Գրետա Հովհաննիսյանը Սպահան նահանգի միջնակարգ դպրոցների մակարդակով ճանաչվել է լավագույն ուսուցչուհի: Այս մասին տեղեկացնում է ԻԻՀ-ում ՀՀ դեսպանությունը։

ԻԻՀ-ում ՀՀ դեսպանությունը շնորհավորում է Գրետա Հովհաննիսյանին այս փայլուն հաջողության կապակցությամբ՝ մաղթելով քաջառողջություն և նորանոր ձեռքբերումներ: