copy image url
Ներքին 3 տարի առաջ - 22:49 31-01-2023

Թշնամիների կողմից ուսումնասիրվել և ընտրվել են, որպես գործակալներ, անձինք, որոնք զուրկ են ազգային արժանապատվության զգացումից. Ավետիք Իշխանյան

Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հետևում ես 2018թ․ ստի և կեղծիքի ճանապարհով իշխանությունը զավթածների գործունեությանը ու մտածում, թե որքան բարձր կարգի մասնագետներ են աշխատել և հավաքագրել ապագա «հեղափոխականներին»։

Թվարկենք միայն վերջին օրերի իրադարձությունները։

Այսպես, կարդում ես հայ-թուրքական, այսպես կոչված երկխոսության Հայաստանի կողմից ներկայացուցչի խոսքերը․ «Մենք պատրաստ ենք վաղը բացել հայ-թուրքական սահմանը» և այլ ռևերանսներ թուրքական կողմին։ Եվ սա այն դեպքում, որ թուրքական կողմը բազմիցս բացահայտ հայտարարել է իր անվերապահ աջակցությունը Ադրբեջանին, այդ թվում Բերձորի ճանապարհի փակման հարցում։

Արտգործնախարար կոչված գործակալը նույնպես այս ամենը հաշվի չառնելով , մեկնում է Անթալիա, հաճոյանալու մեր թշնամուն։

Ադրբեջանը և Հունգարիան դարձան ռազմավարական գործընկերներ։

Հունգարիայի վարչապետը Թուրքիայի նախագահին ներկայացնում է Նոբելյան մրցանակի, հավանաբար նաև Արցախի պատերազմին ակտիվորեն մասնակցելու համար։ Իսկ սրանք , մոռանալով Գուրգեն Մարգարյանի արյունը, վերականգնեցին դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ։

Այս ամենն ապացուցում է, որ մեր թշնամիների կողմից մանրամասն ուսումնասիրվել և ընտրվել են, որպես գործակալներ, անձինք, որոնք բացարձակապես զուրկ են մարդկային, հետևաբար և ազգային արժանապատվության զգացումից, զուրկ են նաև որևէ արժեքային համակարգից և որ նրանց միայն ու միայն հետաքրքրում է փողն ու անձնական բարեկեցությունը, թեկուզ՝ հայրենիքի հաշվին։ Նրանց կարող ես հայհոյել, ծեծել, նվաստացնել, բայց նրանք չեն նեղվի, այլ միայն կմտածեն անձնական շահի մասին։

Իհարկե, ամենահաջող ընտրությունը այդ բոլոր անարժանապատիվների մեջ թիվ 1 անարժանապատիվ-դավաճանն է»։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում