copy image url
Ներքին 3 տարի առաջ - 13:26 31-01-2023

Հայաստանը կոռուպցիայի ընկալման համաթվով վատթարացրել է արդյունքները

Հայաստանը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» կոռուպցիայի ընկալման համաթվի 2022 թվականի զեկույցի համաձայն, նահանջ է գրանցել։ Այդ մասին հայտնել է «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը։

Եթե 2020, 2021 թվականներին Հայաստանն այս համաթվով ուներ 49 միավոր, այժմ այդ թիվը 46 է։
Վարուժան Հոկտանյանը մտահոգիչ է համարում այն, որ մի քանի տարի շարունակական առաջընթաց գրանցելուց հետո Հայաստանը 3 միավորով նահանջ է գրանցել։

Չնայած դրան՝ տարածաշրջանում Հայաստանը կոռուպցիայի ընկալման համաթվի տվյալներով ավելի դրական արդյունքներ ունի, քան Ադրբեջանը, Թուրքիան կամ Իրանը, սակայն հետ է մնում Վրաստանից։
Հոկտանյանը նշեց, որ կոռուպցիայի ընկալման համաթվի համաշխարհային միջինը մնացել է անփոփոխ՝ 43, սակայն 50-ից ցածր համաթիվ ունեցող երկրների համար կոռուպցիան համարվում է լուրջ խնդիր։
Նահանջ է գրանցել նաև Ադրբեջանը, Օմանից հետո նահանջի գծով 2-րդն է, նահանջել է 7 միավոր՝ գրանցելով իր պատմական մինիմումը։

«Տարիներ շարունակ առաջընթաց գրանցելուց հետո այս տարվա (2022) ԿԸՀ-ն անհանգստացնող է, քանի որ Հայաստանը նահանջել է 3 միավորով։ Թեև սա նշանակալի չէ վիճակագրորեն, սակայն այս անկումն արտացոլում է հակակշիռների պահպանման, իրավապահների բարեվարքության, դատական համակարգի անկախության ու քաղաքացիական տարածքի պաշտպանության խնդիրները»,- զեկույցից հատված մեջբերեց Հոկտանյանը։

Աշխարհում ԿԸՀ տվյալներով լավագույն ցուցանիշներն ունեն Դանիան, Ֆինլանդիան և Նոր Զելանդիան, իսկ վատագույն ցուցանիշները՝ Սոմալին, Սիրիան ու Հարավային Սուդանը։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել

Ձեզ գուցե հետաքրքրի