copy image url
Ներքին 3 տարի առաջ - 14:00 23-01-2023

Ո՞ւր ենք հասել․ Պետրոս Ղազարյանի հետ գիտնականները քննարկում են Երևանի հայկականությունը

ՀՀ իշխանությունների գլուխը կախ պահելու և լռությամբ համաձայնություն տալու պայմաններում Ադրբեջանի իշխանությունները շարունակում են հավակնություններ դրսևորել ՀՀ՝ միջազգայնորեն ճանաչված տարածքների ու մշակութային կառույցների նկատմամբ։

Եվ որպեսզի Ադրբեջանը հիմնավորի իր կեղծ ռազմական և քաղաքական նկրտումները, հնարում է կեղծ նարատիվներ, որոնց փորձում է գիտական հիմնավորվածություն տալ։ Հենց այս թեմայի շուրջ էլ Պետրոս Ղազարյանը Հանրայաին հեռուստաընկերության եթերում հանրային քննարկում էր հրավիրել, որի հյուրերն էին պատմաբան Համո Սուքիասյանը, ազգագրագետ Հրանուշ Խառատյանը, արևելագետ Գեորգի Միրզաբեկյանը, ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանը, Միջազգային իրավունքի մասնագետ Լևոն Գևորգյանը։

Քննարկման ընթացքում Ադրբեջանի կողմից առաջ քաշվող նարատիվներից ամենաշատն անդրադարձ կատարվեց Երևանի մասին տարածվող թեզին։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բազմիցս հայտարարել է, որ Երևանը, Սևանը և Սյունիքը «պատմական ադրբեջանական տարածքներ են»։

Քննարկման մասնակիցները նշեցին, որ մուսուլմանները մեր տարածքներում հայտնվել են ընդամենը 13-14-րդ դարերում։ Հիշեցրեցին, որ Երևանի բնակչության մեծամասնությունը մշտապես հայերն են եղել։ Ներկայացրեցին անգնահատելի մեկ այլ սկզբնաբյուր Օսմանյան կայսրության կողմից, երբ 1590 թվականին նախաձեռնված հարկամատյանը Երևան քաղաքում գրանցել էր 377 ընտանիք, որոնք բոլորը եղել են հայ և քրիստոնյա։

Քննարկման մասնակիցներից ոմանք ընդգծեցին մեկ բան ևս, որ երբ սկսում են լրջորեն քննարկել Ադրբեջանի առաջ քաշած թեզերով հայերի տեղաբնիկ լինելը, դա մոտավորապես նշանակում է իջնել նրանց մակարդակի։ Իսկ Պետրոս Ղազարյանի հարցին՝ ինչո՞ւ մենք չենք կազմակերպում ադրբեջանցի գիտնականների հանդիպում-քննարկումը հայ գիտնականների հետ, քննարկման մասնակիցներից ոմանք նշեցին, որ դա ադրբեջանական կողմի համար ուրախալի լուր կլինի, որովհետև կասկածի տակ կդրվի գիտական ճշմարտությունը։ Հրանուշ Խառատյանն էլ հավելեց, որ ադրբեջանցիները մինչ օրս գիտական մակարդակում տեղի ունեցած քննարկումներին չեն մասնակցել՝ մշտապես հրաժարվելով վերջին պահին։

Մեկ կարևոր բան ընդգծենք միայն․ ո՞ւր ենք հասել, որ հանրայինի եթերում Պետրոս Ղազարյանի հետ գիտնականները քննարկում են Երևանի հայկականությունը` փորձելով ապացուցել, որ Երևանը հայկական է:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել