copy image url
Ներքին 3 տարի առաջ - 17:49 18-01-2023

Վարձակալությամբ տրվող բնակարանների գները նվազել են

Հայաստանում Անշարժ գույքի շուկայում ռուս-ուկրաինական պատերազմի սկզբից աշխուժություն էր նկատվում։

Օտարերկրյա քաղաքացիների մեծ ներհոսքից հետո վարձակալությամբ տրվող բնակարանների գները շեշտակի բարձրացել էին։ «Օտարազգի քաղաքացիների համար վարձավճարը խնդիր չէր, քանի որ մեկ բնակարանում ապրում էին մի քանի ընտանիքներ, այդ պատճառով էլ ցանկացած գնի համաձայնվում էին»,- այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց «Արմա Ռիելթի» անշարժ գույքի գործակալության գործակալ Աշոտ Խաչատրյանը։

Նրա խոսքով վերջին ամիսներին վարձով բնակարանների գները կենտրոնում նվազել են մոտ 20%-ով, ծայրամասերում 30-ից 35%-ով․ «Կենտրոնում վարձակալությամբ տրվող բնակարանի գինը, որի ամսավճարը, օրինակ՝ 500․000 հազար դրամ էր, դարձել է 400․000 դրամ, սակայն ոչ բոլոր սեփականատերերն են բնակարանի գինը իջեցրել»։

Ըստ նրա, այն մարդիկ, ովքեր բնակարան վարձելու խնդրի առաջ էին կանգնած և ստիպված թանկ գնով էին վարձել, հիմա արդեն ավելի մատչելի տարբերակներ են փնտրում և սեփականատերերի մի մասը՝ տեսնելով, որ օտարերկրացիները նորից հետ են վերադառնում իրենց քաղաքներ, բնակարանների գները փոքր-ինչ իջեցրել են։

«Հայերի շրջանում վարձով բնակարանների պահանջարկը շատ է, սակայն նրանցից ոչ բոլորն ունեն հնարավորություն վարձել բնակարան, որի արժեքը 300-ից 400․000 դրամ է։ Այդ ժամանակահատվածում տանտերերը բնակարանների գները բարձրացնում էին, և ասում՝ հիմա ամսավարձն այդքան է, կարո՞ղ եք վճարել, եթե չէ՝ ապա ազատեք բնակարանը, որպեսզի թանկով տանք ռուսներին։

Այսպիսով՝ բանակարանների վարձի կտրուկ թանկացումից շահեցին սեփականատերերը, իսկ տուժեցին տեղի վարձակալները»,- ասաց Խաչատրյանը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ
19:48 Ուիթքոֆի և Քուշների հետ բանակցությունների 2 փուլերն ավարտվեցին․ սկսվում է 3-րդը․ Զելենսկի