Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 12:58 11-01-2023

Ռուսական ուժերը Դոնեցկի շրջանում նոր բնակավայր են գրավել

Ռուսական զինված ուժերն իրենց վերահսկողության տակ են վերցրել Դոնեցկի Սոլեդարի շրջանի Պոդգորոդնոյե բնակավայրը։ Ինչպես փոխանցում է ռուսական Ռիա Նովոստի լրատվական գործակալությունը, այս մասին հայտարարություն է տարածել ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության տարածքային պաշտպանության շտաբը։

«2023 թվականի հունվարի 11-ի դրությամբ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության տարածքում ազատագրել են Պոդգորոդնոյեն»,- ասվում է հայտարարության մեջ։

Հաղորդվում է, որ Պոդգորոդնոյե գյուղը հյուսիսից հարում է Արտեմովսկին, որն իր հերթին գտնվում է Սոլեդարից մի քանի կիլոմետր հարավ-արևմուտք, որը նախկինում իր վերահսկողության տակ էր վերցրել Վագներ խմբի ղեկավար Եվգենի Պրիգոժինը։

Սոլեդարի շրջանը ռազմավարական նշանակություն ունի Կիևի համար, քանի որ այն գտնվում է Արտեմովսկ (Բախմուտ)- Սևերսկ պաշտպանական գծի ուղիղ կենտրոնում։ Այստեղ ուկրաինացի զինվորականները հզոր պաշտպանական ամրություններ են կանգնեցրել։ Սոլեդարի գրավումը ռուսական կողմին հնարավորություն կտա կտրել Արտեմովսկի և Սեվերսկի միջև ուղիղ մատակարարման ուղին, ինչպես նաև հյուսիսային կողմից շրջափակել Արտեմովսկը։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան