copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 13:30 14-12-2023

Վերջին մեկ տարում ՌԴ-ին չի հաջողվել գրավել Ուկրաինայի ոչ մի բնակավայր․ Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ վերջին մեկ տարվա ընթացքում Ռուսաստանին չի հաջողվել գրավել Ուկրաինայի ոչ մի բնակավայր։ Այս մասին Զելենսկին ասել է ամերիկյան Fox News հեռուստաալիքի եթերում։

«Մեզ համար շատ դժվար էր, բայց ամենակարևորը հասկանալն է, որ Ռուսաստանը այս մեկ տարվա ընթացքում ո՛չ մի գյուղ, ո՛չ մի ուկրաինական բնակավայր չի գրավել»,- ընդգծել է պետության ղեկավարը։

Նրա խոսքով՝ Ուկրաինան միայն մեկ թշնամի ունի՝ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Մենք ունենք միայն մեկ թշնամի` Պուտինը, և վերջ: Մենք իսկապես պաշտպանում ենք ժողովրդավարությունը, մենք իսկապես պաշտպանում ենք ազատությունը»,- ասել է նա:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
10:05 Ռուսաստանը դատարկում է ոսկու պաշարները. 2002 թ․-ից ի վեր ամենախոշոր վաճառքը