Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 13:30 03-01-2023

Եվրախորհրդարանի ևս երկու պատգամավոր կարող է զրկվել անձեռնմխելիությունից

Եվրամիությունը կսկսի կոռուպցիոն սկանդալի մեջ ներգրավված երկու պատգամավորների խորհրդարանական անձեռնմխելիությունից զրկելու գործընթացը։ Ինչպես փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը, Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան ասել է, որ դա արվում է բելգիական ոստիկանության պահանջով։

Միևնույն ժամանակ Մեցոլան չի հրապարակել գործընթացում ներգրավված պատգամավորների անունները։

ԵԽ պատգամավորների մասնակցությամբ այս սկանդալն առաջացավ անցյալ ամիս՝ այն բանից հետո, երբ Եվրախորհրդարանի մեկ պատգամավոր և ևս երեքը ձերբակալվեցին կոռուպցիայի և փողերի լվացման մեղադրանքով:

Չնայած իշխանությունները չեն նշել կաշառակերության սխեմայի հետեւում կանգնած երկիրը՝ ԵՄ-ում բազմաթիվ աղբյուրներ մեղադրել են Կատարին: Այնուամենայնիվ, Կատարը կտրականապես հերքում է մեղադրանքները։

Մեցոլան, որը հայտարարել է, որ սկանդալը ցույց է տվել, որ բաց, ազատ, ժողովրդավարական հասարակությունները վտանգված են, հայտարարել է, որ այժմ կսկսի ոստիկանության խնդրանքով Եվրախորհրդարանի երկու պատգամավորների անձեռնմխելիությունից զրկելու անհետաձգելի ընթացակարգ։

Եմ աղբյուրը BBC-ին հայտնել է, որ դեկտեմբերի 30-ին ոստիկանությունը կապ է հաստատել իր գրասենյակի հետ:

Հունվարի 16-ին հարցումը պետք է ներկայացվի Եվրախորհրդարանին, այնուհետեւ այն կփոխանցվի այդ կազմակերպության իրավաբանական հարցերով կոմիտեին։
Մեցոլան նշել է, որ կցանկանար, որ ամբողջ գործընթացն ավարտվի մինչեւ փետրվարի 13-ը։

Եվրախորհրդարանի բոլոր պատգամավորներն ունեն որոշակի անձեռնմխելիություն, ինչը նրանց երաշխավորում է իրենց աշխատանքը կատարելու, կարծիք հայտնելու եւ ազատ քվեարկելու հնարավորություն՝ առանց ձերբակալության կամ քաղաքական հետապնդումների վախի:

Այնուամենայնիվ, պալատը կարող է քվեարկել գաղտնի դատավարությունից հետո նրանց այդ անձեռնմխելիությունից զրկելու օգտին: Այս գործընթացը հնարավորություն է տալիս Եվրախորհրդարանի կասկածյալ պատգամավորներին ներկայացնել իրենց ապացույցները եւ պաշտպանվել մեղադրանքներից։

Պալատի փոխնախագահներից մեկը՝ Հունաստանից Եվրախորհրդարանի անդամ Եվա Քայլին, ի թիվս մի քանի այլ կասկածյալների, ձերբակալվել է անցյալ ամիս ոստիկանական ռեյդի ժամանակ։
Սակայն Եվրախորհրդարանի սոցիալիստ 44-ամյա պատգամավորը, որը հերքում է որեւէ իրավախախտում, արդեն անձեռնմխելիությունից զրկված է։ Ըստ տեղեկությունների՝ ոստիկանությունը հայտնաբերել է «կանխիկ գումարով պայուսակ»։

Նրա փաստաբանը հերքել է պնդումները, թե նա կաշառք է վերցրել՝ չնայած տեղեկություններին, որ իր բրյուսելյան բնակարանում 150 հազար եվրո են գտել։

Որոշ աղբյուրների համաձայն՝ եւս 600 հազար եվրո է հայտնաբերվել կասկածյալներից մեկի տանը, եւս 750 հազար եվրո՝ Բրյուսելի հյուրանոցի համարի ճամպրուկում:

Եվա Քայլին նախնական կալանքի տակ է գտնվում իր գործընկեր Ֆրանչեսկո Ջորջիի եւ Իտալիայից Եվրախորհրդարանի նախկին պատգամավոր Պիեռ Անտոնիո Պանցերիի հետ։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
19:39 Մահացել է Ժակ Շիրակի այրին
20:35 Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը. Հենրիխ Մխիթարյան
18:07 ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կգումարի Ուկրաինայի խնդրանքով