copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 11:57 24-04-2022

Աշխարհի մեծ մասը ճանաչում է Հայոց ցեղասպանության փաստը. Եվրախորհրդարանի պատգամավոր Լարս Պատրիկ Բերգ

Ակնհայտ է, որ աշխարհի մեծ մասը ճանաչում է Հայոց ցեղասպանության փաստը, և դրան շատ բնականորեն հետևում է դատապարտումը, այս մասին հայտարարեց Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Լարս Պատրիկ Բերգը՝ խոսելով Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործընթացի առաջխաղացման մասին:

«Միջազգային լայն հանրությունը շատ լավ տեղեկացված է Հայոց ցեղասպանության մասին, և չկա վտանգ, որ այն կարող է մոռացվել»,- ասել է գերմանացի պատգամավորը:

Ըստ Եվրախորհրդարանի Եվրոպական պահպանողականների և ռեֆորմիստների խմբակցության ներկայացուցչի մեկնաբանության՝ միայն մի քանի առանցքային երկիր կա, որ դեռ չի ընդունել այդ փաստը, և Թուրքիան ամենաակնհայտ բացառությունն է նրանց թվում:

Նրա խոսքով՝ քանի դեռ Թուրքիան չի ընդունել իր մեղքը, դա մեծ բիծ կլինի այդ երկրի միջազգային հեղինակության վրա: Բերգի խոսքով՝ միջազգային հանրությունը պետք է շարունակի հարգել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, սակայն շատ դժվար է ստիպել որևէ պետության ճանաչել որևէ բան, որն ինքը չի ընդունում:

«Անկեղծ ասած՝ ես չեմ հավատում, որ կարելի է անել ավելին այդ առումով: Թուրքիայի ներկայիս կառավարությունը գոյատևում է թուրքական ազգայնականությանը սիրաշահելով, ուստի քիչ հավանական է, որ Էրդողանի վարչակազմը ճանաչի Հայոց ցեղասպանությունը», - կարծում է Լարս Պատրիկ Բերգը:

Եվրախորհրդարանի պատգամավորը դրական է գնահատում Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև սկսված դիվանագիտական երկխոսության գործընթացը՝ ասելով, որ այն, իհարկե, չի կարող անմիջապես լուծել բոլոր խնդիրները, այդ թվում՝ ցեղասպանության ճանաչման հարցը, բայց Երևան-Անկարա քննարկումները կարող են հանգեցնել փոխըմբռնման ձևավորման:

Ինչ վերաբերում է այն հարցին, որ թեև Հայոց ցեղասպանության թեման շոշափելիս՝ տարբեր հայտնի գրոծիչներ հաճախ ասում են՝ «Այլևս երբեք», այդուհանդերձ, փորձը ցույց է տալիս, որ աշխարհը այդպես էլ բավարար դասեր չի քաղում, քանի որ չպատժված հանցագործությունները կրկնվելու միտումներ են ցույց տալիս, Լարս Պատրիկ Բերգը պատասխանեց. «Դեռ երկար ճանապարհ է պետք անցնել՝ դրան հասնելու համար, բայց իրավունքի գերակայությունը հարգելու և ՄԱԿ-ի Կանոնադրությանը հավատարիմ լինելու դեպքում հնարավոր է ստեղծել ապագա առանց ցեղասպանական հանցագործությունների»:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել