copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 15:06 26-12-2022

Էրդողանի խոսքով՝ Ստամբուլի հացահատիկային համաձայնագիրը Թուրքիայի միջնորդական ջանքերի արդյունքն է

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայի միջնորդական ջանքերը նպաստեցին, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև Սև ծովով հացահատիկի անվտանգ տեղափոխման համար համաձայնություն ձեռք բերվի։

Ինչպես փոխանցում է թուրքական պետական Անադոլու լրատվական գործակալությունը, Էրդողանն այս մասին ասել է Էրզրումում երիտասարդների հետ կայացած հանդիպման ժամանակ։

Էրդողանն ընդգծել է, որ արևմուտքը զբաղված էր բացառապես սադրանքներով և չկարողացավ ջանքեր գործադրել ռուս-ուկրաինական պատերազմում միջնորդ դառնալու համար։ Նրա խոսքով՝ Թուրքիան միջնորդի դեր ստանձնեց 2022 թվականին և հասավ Սևծովյան հացահատիկային միջանցքի շահագործմանը։

Թուրքիայի նախագահը հայտնել է, որ Ուկրաինայից արտահանվող հացահատիկի մոտ 44%-ը ստացել են եվրոպական երկրները, 16%-ը՝ Թուրքիան, իսկ 14%-ը՝ աֆրիկյան երկրները։ Նա նշել է, որ Թուրքիան մտադիր է ռուսական հացահատիկից ալյուր արտադրել, որը Ռուսաստանի և ՄԱԿ-ի հետ համաձայնեցված ուղարկելու է աֆրիկյան կարիքավոր երկրներին։

Էրդողանը հավելել է, որ Թուրքիան Ռուսաստանի հետ միասին քայլեր կձեռնարկի պարարտանյութերի արտահանման հարցում։ Նրա համոզմամբ՝ այս խնդրի լուծումը աշխատանքի ամենասթրեսային մասն է։


Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում

Ձեզ գուցե հետաքրքրի