copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 13:30 08-04-2023

Թուրքիայի պաշտպանության նախարարը Ուկրաինայի ենթակառուցվածքների նախարարի հետ քննարկել է Ստամբուլի հացահատիկային միջանցքի աշխատանքը

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հանդիպում է ունեցել Ուկրաինայի ենթակառուցվածքների նախարար Ալեքսանդր Կուբրակովի հետ։ Այս մասին տեղեկացնում է թուրքական պետական Անադոլու լրատվական գործակալությունը՝ հղում անելով գերատեսչության պաշտոնական հայտարարությանը։

Հաղորդվում է, որ բանակցությունների ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Ստամբուլի «հացահատիկային միջանցքի» անխափան աշխատանքի վերաբերյալ։ Բացի այդ Հուլուսի Աքարը և Ալեքսանդր Կուբրակովը գոհունակություն են հայտնել համատեղ համակարգման կենտրոնի շրջանակներում իրականացվող աշխատանքների վերաբերյալ։

Հանդիպման վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի և Թուրքիայի միջնորդությամբ 2022 թվականի հուլիսին Ստամբուլում չորս ամիս ժամկետով համաձայնագիր ստորագրվեց, որի շրջանակներում հացահատիկ է արտահանվում ուկրաինական երեք նավահանգիստներից։ Համաձայնագիրը ևս չորս ամսով երկարաձգվել է 2022 թվականի նոյեմբերին, իսկ այս տարվա մարտին, երբ հերթական անգամ լրանում էր դրա ժամկետը, այն երկարաձգվեց 60 օր ժամկետով։ Ռուսական կողմը համաձայնագրի հետ կապված դժգոհություններ ունի՝ մասնավորապես այն հարցում, որ ռուսական հացահատիկ և պարարտանյութ արտահանողները շահերը չեն պաշտպանվում։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել