Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին` վերջինիս ծննդյան օրվա կապակցությամբ։ Այս մասին տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Պուտինն ընդգծել է, որ բարեկամական Ադրբեջանն՝ Ալիևի ղեկավարությամբ առաջ է ընթանում սոցիալ-տնտեսական զարգացման ճանապարհով՝ ամրապնդելով իր դիրքերը միջազգային ասպարեզում։
«Մենք բարձր ենք գնահատում Ձեր ներդրումը մեր պետությունների միջև դաշնակցային համագործակցության կանոնավորման և ամրապնդման գործում»,- նշել է նա։
Ռուսաստանի նախագահը միևնույն ժամանակ բարձր է գնահատել երկկողմ հարաբերությունները, որոնք հիմնված են վստահության և ընկերակցության վրա։ Նա միևնույն ժամանակ վստահություն է հայտնել, որ Ռուսաստանն ու Ադրբեջանը կշարունակեն սերտ համատեղ աշխատանքը՝ օրակարգային երկկողմ և տարածաշրջանային արդիական հարցերի շուրջ։