copy image url
Ներքին 3 տարի առաջ - 21:49 21-04-2023

ՀՀ ԱԳ փոխնախարարը բարձր է գնահատել Շվեյցարիայի հետ համագործակցությունը

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ապրիլի 21-ին ընդունել է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության գլխավոր տնօրեն Պատրիսիա Դանզիին, ով գտնվել է Հայաստանում տարածաշրջանային այցով:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, Պարույր Հովհաննիսյանը, ողջունելով Շվեյցարիայի գործակալության տնօրենի այցը Հայաստան, բարձր է գնահատել Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը:

«ԱԳ նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել Գործակալության կողմից գյուղատնտեսության, կոռուպցիայի դեմ պայքարի, մասնագիտական կրթության, տեղական ինքնակառավարման, արտակարգ իրավիճակների ոլորտներում Հայաստանում մի շարք ծրագրեր իրականացնելու համար:

Զրուցակիցները քննարկել են հայ-շվեյցարական հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր, ինչպես նաև մտքեր են փոխանակել դրանց ընդլայնման շուրջ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային անվտանգության և խաղաղության հարցերին: Նախարարի տեղակալը Պատրիսիա Դանզիին է ներկայացրել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի արդյունքում ստեղծված իրավիճակը և Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ահագնացող հումանիտար ճգնաժամը:

Ամենից շատ դիտված

18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
14:01 27 տարի անց բացահայտվել է Արծրուն Մարգարյանի աղմկահարույց սպանությունը. ՔԿ
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին