Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 12:27 08-12-2022

ՀՀ-ում նոր հետախուզական ծառայություն կստեղծվի․ կառավարությունը հաստատեց նախագիծը

Հայաստանում կստեղծվի նոր արտաքին հետախուզական ծառայություն` որպես վարչապետին ենթակա պետական կառավարման մարմին։ Այս մասին Կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ արդարադատության նախարարի տեղական Գրիգոր Մինասյանը` ներկայացնելով համապատասխան օրենքի նախագիծը։

«Հաշվի առնելով հանգամանքը, որ թե ՊՆ-ում, թե ԱԱԾ-ում գոյություն ունեն համանման գործառույթներ իրականացնող ստորաբաժանումներ, որոնցում ծառայությունը հանդիսանում է զինվորական ծառություն, առկա է քաղաքական որոշում՝ ստեղծել պետական ծառայության նոր տեսակ, որը չի հանդիսանա զինվորական ծառայություն»,- ասաց Մինասյանը՝ հավելելով․ «Նախագծի անցումային դրույթներում նախատեսվում է կարգավորում այն մասին, որ արտաքին հետախուզական ծառայության ստեղծմանն ու կայացմանն ուղղված օրենսդրական փաթեթի ընդունումից 3 տարի արտաքին հետախուզական գործունեություն իրականացնող մյուս մարմիններն ու ստորաբաժանումները կդադարեն այդպիսի գործունեություն իրականացնել` այդ գործառույթն ամբողջովին փոխանցելով նոր ծառայությանը»։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, որ աշխարհում արտաքին հետախուզական ձևերը և մեթոդները էական փոփոխությունների են ենթարկվում, ու շատ կարևոր է, որ կարողանանք մեր կարողությունները զարգացնել ժամանակակից պայմաններին համապատասխան։
«Աշխարհում հետախուզական գործունեության մեթոդներն ու ձևերը զարգանում են այնպես, որ միշտ չէ, որ կապ ունեն զինվորական բնույթի ծառայության հետ։ Եվ մենք այս առումով որոշում ենք կայացրել ստեղծել ԱՀԾ` որպես վարչապետին ենթակա մարմին»,– ասաց Փաշինյանը։

ՀՀ կառավարությունը հաստատեց «Արտաքին հետախուզական գործունեության և արտաքին հետախուզության ծառայության մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծեր փաթեթը։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր