Ներքին Տեսանյութ 6 ամիս առաջ - 12:45 05-03-2026

Ապրիլի 1-ից թոշակը կբարձրանա 8500 - 10 000 դրամով․ կառավարությունը հաստատեց նախագիծը

Գործադիրի որոշմամբ ապրիլի 1-ից կենսաթոշակը Հայաստանում կբարձրանա: Մարտի 5-ի նիստում ընդունված որոշման նպատակը Կառավարության ծրագրի 4.6-րդ մասով նախատեսված՝ կենսաթոշակների բարձրացմանը վերաբերող դրույթի (միջին ամսական և նվազագույն կենսաթոշակների չափերի ավելացման մասով) իրականացման համար նախադրյալների ստեղծումն է։

Անդրադառնալով որոշմանը՝ վարչապետը նշել է. «Այս որոշման առիթով ես նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանում աշխատող, արդյունք ստեղծող և օրենքով նախատեսված հարկերը վճարող մեր բոլոր քաղաքացիներին, այդ թվում՝ այն օտարերկրյա քաղաքացիներին, ովքեր Հայաստանում աշխատում են և հարկեր վճարող են: Ուզում եմ ընդգծել նաև այն մարդկանց, ովքեր ՀԴՄ են թողարկում: Ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել մեր թոշակառուներին, որնցից արդեն ավելի քան 400 000-ը օգտվում է անկանխիկ առևտուր անելու հնարավորությունից, որովհետև նաև առևտրի անկանխիկ համակարգի միջոցով մենք կրճատում ենք ստվերը Հայաստանի Հանրապետությունում»:

Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանը հավելել է. «Ուզում եմ շնորհակալություն հայտնել պետական կառավարման համակարգի բոլոր գործընկերներին, ովքեր իրենց աշխատանքով հնարավոր են դարձրել, որ ի հեճուկս բոլոր կանխատեսումների, 2025 թվականի տնտեսական աճը լինի ոչ թե 5.1 տոկոս, այլ էականորեն ավելի: Եվ ես կարծում եմ, որ սա իսկապես կարևոր որոշում է մեր սոցիալական քաղաքականության արդյունքները, ինչպես ասում են, կապիտալիզացնելու Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար, քանի որ 2021 թվականին մեր ստանձնած պարտավորությունը այս համակարգերով կատարում ենք: Այսինքն՝ նվազագույն կենսաթոշակն ավելի է պարենային զամբյուղից և միջին կեսնաթոշակն ավելի է սպառողական զամբյուղի արժեքից»:

Փաշինյանի խոսքով՝ այսօր կենսաթոշակը սպառողական զամբյուղից բարձր է, սակայն խնդիր է դրված, որ կեսնաթոշակը երբեք սպառողական զամբյուղից ցածր չլինի և պետք է այդ ուղղությամբ համակարգ մշակվի:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը