Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 10:43 08-12-2022

ԱԺ-ն ընդունեց 2023-ի պետբյուջեի նախագիծը․ ընդդիմությունը դեմ քվեարկեց

ՀՀ ազգային ժողովն ընդունեց 2023 թվականի պետական բյուջեի մասին նախագիծը՝ 66 պատգամավոր կողմ քվեարկեց (պատգամավոր Գևորգ Պապոյանը թողել էր իր գրավոր համաձայնությունը կողմ քվեարկելու), իսկ 28–ը` դեմ։

Դեմ էր քվեարկել ընդդիմությունը:



Նշենք, որ նախագծում նախնական տարբերակի համեմատ կատարվել էին որոշակի փոփոխություններ, մասնավորապես ավելացել էին նախատեսվող ծախսերն ու եկամուտները:

Ըստ նախագծի՝ 2023 թվականի պետական բյուջեի ծախսերը կազմելու են 2 տրլն 591 մլրդ դրամ, իսկ եկամուտները՝ 2 տրլն 302 մլրդ դրամ: Դեֆիցիտը կկազմի 289 մլրդ դրամ: ԱԺ ներկայացված նախորդ նախագծի համեմատությամբ բյուջեի ծախսերում ավելացել է 826 մլն դրամ, եկամուտներն ավելացել են 734.5 մլն դրամով և կազմում են 2 տրլն 302 մլրդ դրամ: Հարկային եկամուտները չեն փոփոխվել և սահմանված են 2 տրլն 203.7 մլրդ դրամ չափով: Եկամուտների ավելացումը կատարվել է այլ եկամուտների և պաշտոնական դրամաշնորհների հաշվին: Պետբյուջեի դեֆիցիտը մնացել է անփոփոխ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ բյուջեն քննարկվել էր մշտական հանձնաժողովներում, պատգամավորները ներկայացրել էին իրենց դիտողություններն ու առաջարկները, տվել դրական եզրակացություն, ինչից հետո նախագիծը ներառվել էր ԱԺ հերթական քառօրյայի օրակարգում։



Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան