copy image url
Ներքին 3 տարի առաջ - 12:30 16-11-2022

Պաշտպանական ծախսերը 2023 թվականին կազմելու են 506 մլրդ դրամ․ ԱԺ-ում քննարկում են 2023 թվականին պետական բյուջեի նախագիծը

Հայաստանում 2023 թվականի բյուջետային ծրագրերի հիմնական առանցքը շարունակելու է լինել անվտանգային միջավայրի, տնտեսական հզորացման, մարդկային կապիտալի զարգացման և քաղաքացիների սոցիալական պաշտպանվածության ամրապնդումը:Այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ԱԺ-ում 2023 թվականին պետական բյուջեի նախագծի քննարկմանն իր ելույթում:

Նա նախ հիշեցրեց, որ պետբյուջեի նախագիծը ՀՀ կառավարության 2021-2026 թթ գործունեության ծրագրի երկրորդ ամբողջական տարվա բյուջեն է:

Նախարարը նշեց, որ 2023 թվականի բյուջեի նախագծով ծախսերը նախատեսված են 2 տրիլիոն 590 միլիարդ դրամի չափով, ինչը 2023թ ՀՆԱ-ի 27.8 տոկոսն է, կամ 1 տոկոսային կետով ավելի, քան 2022 թվականի ճշտված բյուջեով սահմանված ծախսերն են։

Նա նշեց, որ պաշտպանական ծախսերը 2023 թվականին կազմելու են 506 մլրդ դրամ կամ 35 տոկոսով գերազանցելու են 2022 թ․ ճշտված բյուջեով սահմանված ծախսերը։ Իսկ սոցիալական ոլորտի ծախսերը կկազմեն 648 միլիարդ դրամ։

«Նախատեսվում է, որ տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքներին ուղղվող կապիտալ ծախսերի մակարդակը 2023-ին գերազանցելու է 267 մլրդ դրամը», - հայտարարեց նախարարը։

Ամենից շատ դիտված

17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան