copy image url
Ներքին 3 տարի առաջ - 10:37 01-12-2022

Տիգրան Ավինյանը հմայված է Տարոն Մարգարյանով․ վերջինիս անվան հետ կապվող ընկերությունը գովազդվում է քաղաքապետարանի հաշվին

Oragir.News-ը պարբերաբար անդրադառնում է ներկա իշխանությունների՝ նախկինների հետ համագործակցելու զանազան ձևաչափերին: Հատկապես՝ Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ այս համագործակցությունը լայն մասշտաբներ է ստանում:

Պարզվում է՝ հանուն քաղաքապետի աթոռի՝ Ավինյանը մոբիլիզացրել է ՀՀԿ-ական բոլոր նախկին քաղաքապետներին, ավելի վաղ մենք գրել էինք Գագիկ Բեգլարյանի հանդիպումների մասին:

Բայց պարզվում է՝ Ավինյանը համագործակցում է նաև Տարոն Մարգարյանի հետ, մասնավորապես՝ Երևանի նախկին քաղաքապետի անվան հետ կապվող «ԴԱՎԱՐՍ» ՍՊԸ-ն Դավթաշեն վարչական շրջանում տենդեր է շահել:

Վարչական շրջանի էջում անգամ գովազդի տակ են դրել ընկերության հետ համատեղ իրականացվող աշխատանքները՝ կոշտ և շինարարական աղբի մաքրում, տեղափոխում:



Ուշագրավ է, որ այս ՍՊԸ-ի հետ վերաբերյալ ԱԱԾ-ն 2020թ բացահայտել էր Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների պաշտոնյաների կողմից 450 մլն դրամի հափշտակման դեպք:

ՀՀ հարկ վճարողների փնտրման համակարգից տեղեկանում ենք, որ «Դավարս» ՍՊԸ-ն արհեստակցական միություն է և գրանցվել է 2008թ․ օգոստոսին, գտնվում է Ավանում: «Դավարս» ՍՊԸ-ի տնօրենը Ալեքսան Հարությունյանն է:

Ընկերությունը Երևանի քաղաքապետարանի հետ պայմանագիր կնքել է 2014թ-ին՝ 2015թ-ից 10 տարի ժամկետով ծառայություններ մատուցելու համար: Տարոն Մարգարյանը այս ՍՊԸ-ին բեռնատար էր նվիրել:

Ի դեպ, Հայկ Մարությանն էլ 2019թ Գետառ և Ողջաբերդ գետերի հուների մաքրման աշխատանքների կատարումը վստահել էր այս ընկերությանը:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը