copy image url
Ներքին 3 տարի առաջ - 00:13 29-11-2022

Մարդիկ պետք է կառավարեն իրենց էմոցիաներն ու դրամով դնեն ավանդները. «Ինեկոբանկի» ֆինանսական տնօրեն

Երբ 2020 թվականին սրացումներ ու լարվածություններ եղան, մարդիկ պանիկայի մատնվեցին ու փոխեցին դրամը, որոշ մարդիկ ամենավերջում միացան, ու քանի որ չկա հիմնարար պատճառ և ամեն ինչ եղավ էմոցիոնալ ֆոնի կտրուկ աճի վրա, դրանք տեսնում ենք, որ հետ են գալիս։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասաց «Ինեկոբանկի» ֆինանսական տնօրեն Հայկ Ոսկանյանը։

Ոսկանյանի խոսքով, եթե մարդիկ ավելի շատ կառավարեն իրենց էմոցիաներն ու դրամով դնեն իրենց ավանդները՝ ապա ավելի շատ եկամուտ կունենան. «Եթե մարդը խնայում է արտերկրում հանգստանալու համար, այսինքն իր ծախսերը լինելու է արտարժույթով, ապա նորմալ է, որ որոշակի մասը արտարժույթով անի։ Եթե մադը խնայում է երկարաժամկետ և ապրելու, աշխատելու է ՀՀ-ում, միակ ցուցանիշը, որը ինքը պետք է նայի, դա գնաճն է, թե ինչքան է ինքն ապահովում տոկոսադրույք։ Վերջին հինգ տարվա մեջ ունեցել ենք իրական 5,7 % տոկոս եկամտաբերություն։

«Այն մարդիկ, ովքեր խնայել են դոլարով, իրականում ավելի ցածր եկամտաբերություն են ունեցել։ Խնայողություններ կատարողների քանակը գնալով աճում է, ինչը շատ գնահատելի է»,- ասաց Ոսկանյանը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ
19:48 Ուիթքոֆի և Քուշների հետ բանակցությունների 2 փուլերն ավարտվեցին․ սկսվում է 3-րդը․ Զելենսկի