copy image url
Ներքին Միտք 9 ամիս առաջ - 15:06 31-08-2025

Նրանք ջնջում են անցյալը, որպեսզի կառավարեն ապագան. ելքը ստեղծված իրավիճակի հետ չհաշտվելը և պայքարը շարունակելն է

Իշխան Սաղաթելյանի ֆեյսբուքյան գրառումը.

Փաշինյանի վարչախումբն Արցախի հանձնումը լեգիտիմացնելու, նոր զիջումներն ու պարտությունը արդարացնելու, անձնական և քաղաքական պատասխանատվությունից խուսափելու համար ամենալկտի ձևով փորձում է համոզել մեզ, որ՝

ա) հայ ժողովուրդը երբեք ազգային նպատակ չի ունեցել, և մեր ազգային պայքարները եղել են ոչ թե սեփական կամքի դրսևորում, այլ կայսրությունների թելադրանք,

բ) հայ ժողովուրդը թույլ է, դասալիք, պետություն չսիրող, ում համար առաջնային են կենցաղային հարցերը։ Ուզում են մեզ համոզել, թե մենք անկիրթ, ստամոքսով մտածող ժողովուրդ ենք՝ «որտեղ հաց, այնտեղ կաց» սկզբունքով առաջնորդվող։

Այս քարոզչության եզրահանգումը մեկն է․ տեղի ունեցածը անխուսափելի էր, իսկ սպասվելիքն՝ այլընտրանք չունի։ Նրանք ջնջում են անցյալը, որպեսզի կառավարեն ապագան։

Այո, այսօր յուրաքանչյուր չորրորդ հայ ապրում է աղքատության մեջ և սոցիալական խնդիրներն իսկապես առաջնային են մեր հասարակության համար։ Բայց, փաստ է նաև, որ նույն մեր ժողովուրդը, Ցեղասպանությունից հետո վերակերտել է պետականություն, ազատագրել է հայրենիքի մի հատված։ Զրկանքների գնով, առանց տրտունջի, մթի, ցրտի պայմաններում պայքարել է ու պահպանել անկախությունը։

Ես շատ լավ եմ հիշում 44-օրյա պատերազմի առաջին օրերի հերթը ճակատ մեկնելու համար, հաշված օրերի ընթացքում հայկական սփյուռքի շուրջ 200 միլիոն դոլարի օգնության հանգանակումը։ Սա ստամոքսի, անձնական բարեկեցության կամ շահի համար չէր։ Սա համազգային նպատակների, ազատության, անկախության, պետականության համար էր։

Այսօր հայ ազգի ամենահարուստ հայերից մեկը գտնվում է Բաքվի բանտում, մյուսը՝ Հայաստանի։ Ռուբեն Վարդանյանը կամ ազգային բարերար, գործարար Սամվել Կարապետյանը քպական արժեքներով չեն առաջնորդվել, հակառակ դեպքում այդ կարգավիճակում չէին լինի։ Մեր բանակի գեներալները, մեր պետության նախկին ղեկավարները գերության մեջ են, որովհետև որոշեցին մնալ Արցախում կենդանի պատանդի կարգավիճակում, մինչ մյուս հայրենակիցներն ապահով դուրս կգան:
Մեր հոգևորականները՝ Սրբազան հայրերը, այսօր անազատության մեջ , նրանք չեն ձգտել կոմֆորտի, պաշտպանել են իրենց ազգային շահը:

Հետեւաբար, սիրելի ժողովուրդ, թույլ մի' տուր խեղաթյուրեն քո անցյալը, քո նկարագիրը, քո ինքնությունը, քո պայքարի և զոհաբերության էջերը։

Մենք ազգային նպատակ ունեցող, մեր հավաքական նպատակների համար մշտապես պայքարող, խաղաղության ձգտող, բայց, միևնույն ժամանակ, հայրենիք չզիջող ժողովուրդ ենք, մեր հավաքական կերպարը Նիկոլը, Ալենը, Վահագն Ալեքսանյանը կամ մելիքֆրանգուլյանները չեն, քո մտավորականի հավաքական կերպարը Ռիչարդ Մադլենյանը չէ։

Դու Արամ Մանուկյան, Վիկտոր Համբարձումյան, Սերժ Սրապիոնյան, Համբիկ Սասունյան, Սողոմոն Թեհլերյան, Ռոբերտ Աբաջյան ծնած ժողովուրդ ես։

Եվ, ի վերջո, եթե ամեն ինչ վաղուց որոշված էր, և ոչինչ փոխել այլևս հնարավոր չէ, ինչու՞ են այդքան ջանք գործադրում մեզ դրանում համոզելու համար։

Ուրեմն, մեր երազած ուժեղ, կենսունակ, պաշտպանված, հզոր Հայաստան կերտելու բանալին հենց ստեղծված իրավիճակի հետ չհաշտվելը և պայքարը շարունակելն է։

Ամենից շատ դիտված

17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան