Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 13:41 24-11-2022

«Հայաստան» խմբակցությունը կազմալուծվելու է` գիտեմ հավաստի աղբյուրներից․ Ալեն Սիմոնյան

Իհարկե, շարունակվելու է պրոցեսը, գիտեմ հավաստի աղբյուրներից։ Այս մասին այսօր ԱԺ-ում՝ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն՝ անդրադառնալով օրեր առաջ արած իր հայտարարությանը, որ վստահ է՝ «Հայաստան» դաշնակցությունը մասնատվելու է։

«Պատգամավոր Արթուր Խաչատրյանին հարցրեք, ասաց նման բան չկա, երկու օր հետո դուրս եկավ։ Շարունակվելու է պրոցեսը, գիտեմ հավաստի աղբյուրներից»,- ասաց Ալեն Սիմոնյանը։

Ալեն Սիմոնյանը նաև նշեց, որ «Հայաստան» խմբակցությունից երեք պատգամավորի անձեռնմխելիությունից զրկելու գործընթաց կսկսվի:

«Ենթադրում եմ, որ այո: Այլ տեղեկություններ չունեմ, բայց մեր մամուլը շատ լավ է աշխատում և շատ հաճախ ավելի տեղեկացված է, քան բարձրաստիճան պաշտոնյաները, ուստի ենթադրում եմ, որ այդ անունները ճիշտ են, և գործընթաց կսկսվի»,-ասաց նա ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ՝ ի պատասխան հարցի։

Ամենից շատ դիտված

17:03 Չեմ կարողանում զսպել արցունքներս. «Բանակում»-ի Գոռը տաղավարում խոսել է եղբոր ողբերգական կորստի մասին
18:14 Մի՛ ասեք ՝ 3-րդը աղջիկ լինի. Գարիկ Սաֆարյանին նյարդայնացրել են հետևորդների շնորհավորանքները
17:21 Եգիպտոսում բեռնատարի վարորդը կանխել է ընկերոջ մեքենայի շրջվելը
21:00 «Զվարթնոցը» միջազգային արժեք է, այն հուշարձանների ցանկից հանելն անընդունելի է. Անահիտ Թարխանյան
09:19 Առաջին անգամ չէ, որ Արման Բաբաջանյանը Նիկոլ Փաշինյանից անվճար տարածք է ստանում
09:35 Մեր երկրում կառավարությունը, օրենսդիրը, դատական իշխանությունը մեկ մարդ է․ Արեգա Հովսեփյան
20:07 Ռուսաստանում ռեկորդային թվով հուղարկավորության բյուրոներ են գրանցվել
22:38 1 օր ջուր չի լինի. հայտնի են հասցեները
20:50 Սոֆի Դևոյանն ու Կիմ Առաքելյանը՝ Մալդիվներում. պարուհին անկեղծացել է տագնապային ապրումները հաղթահարելու մասին
09:43 ԱԹՍ-ների զանգվածային գրոհ՝ ՌԴ-ի վրա. Բելգորոդում հրդեհ է բռնկվել, Դոմոդեդովոն ժամանակավորապես փակվել է