copy image url
Ներքին 3 տարի առաջ - 18:18 17-11-2022

Սարգսյանի եւ ՀՀԿ-ի միջազգային կապերն ու հանդիպումները ծառայում են բացառապես հայ ժողովրդի ազգային շահերին․ Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Փաշինյանի ընտանեկան թերթը երկնել է մի թարմ հիմարություն, թե Սերժ Սարգսյանը միջազգային գործընկերների հետ հանդիպումների ժամանակ պնդում է, «թե իբրև Նիկոլ Փաշինյանը պայմանավորվածություն է ձեռք բերել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ըստ որի՝ «Հայաստանի սուվերեն տարածքով ռուսական կողմի հսկողությամբ Հայաստանը պետք է միջանցք տրամադրի Ադրբեջանին»։

Այս զավեշտը կմնար պարզապես Իսլանդիայի ափերին օվկիանիսում կետերի հետ ֆոտոսեսիա անող տիկնոջ եւ իր ստախոս ու վախկոտ ամուսնու լրատվական աղբանոցի շարքային ցնդաբանություն, եթե չհետապնդեր հերթական նենգ նպատակները:

Այն է. Հայաստանի ինքնիշխանության հաշվին անել նոր ճակատագրական զիջումներ ու այդ նպատակով նախապես «հող նախապատրաստել» նախկինների գրպանները գցելու համար։
Ուստի ստորեւ բերվող պնդումս, որը հրապարակավ անում եմ թե որպես Սերժ Սարգսյանի միջազգային հանդիպումներին մասնակից, թե որպես արտաքին քաղաքականության գծով Հանրապետականի փոխնախագահ, պիրսինգ արեք ձեր քթերին.

Սարգսյանի եւ ՀՀԿ-ի միջազգային կապերն ու հանդիպումները ծառայում են բացառապես հայ ժողովրդի ազգային շահերին, Հայաստանի ինքնիշխանության պահպանմանն, անվտանգության վերականգնմանը, ինչպես նաեւ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հեռանկարը պահպանելուն։

Ու չփորձեք Հայաստանի համար կենսական հարցերով դավադրությունների գնալու ձեր կեղտոտ պատրաստակամությունը փաթաթել նախկինների վրա։

Հ.Գ. Նիկոլ, տիկնոջդ ասա, քանի կետերի հետ նկարվում է, թող մի սրվակ կետի ճարպ բերի քեզ։ Կամ կուտես, կամ կքսես ջանիդ։ Ասում են, քո նման ծանր կլինիկաների դեպքում օգնում է...»։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը