copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 14:11 04-09-2024

ՀԱՊԿ-ից հեռանալը հակասում է հայ ժողովրդի շահերին. Զախարովա

Երևանը դե յուրե մնում է ՀԱՊԿ լիիրավ անդամ, սակայն ներկայում Հայաստանի ղեկավարությունը փաստացի հետևում է այս փոխգործակցությունից հեռանալու գծին, ինչը հակասում է հայ ժողովրդի շահերին. այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Մենք հուսով ենք, որ Հայաստանի և ամբողջ տարածաշրջանի ապագա անվտանգության շահերից ելնելով, ՀԱՊԿ շրջանակում Հայաստանի հետ մեր համագործակցությունը լիարժեք կվերականգնվի»,- նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:

Զախարովան այս կապակցությամբ նաև ուշադրություն է հրավիրել պաշտոնական Երևանի հայտարարությունների վրա:

«Վերջերս նրանք հայտարարեցին, որ ՀԱՊԿ-ը լքել է Հայաստանի տարածքը, հետո սկսեցին հայտարարել, որ սառեցված են այս կազմակերպության ներսում... Հասկանում եք, ամեն բառի, արտահայտության հետևում պետք է լինի ոչ միայն իմաստ, որը չափազանց կարևոր է, եթե այն ասվում է պաշտոնյայի կողմից, այլև պետք է լինի պատասխանատվություն ոչ միայն ասվածի, այլ նաև հետևանքների համար: Ինձ թվում է՝ բառերի հետ խաղալը, այսպես ասած, ոչ մի լավ բանի չի բերի։ Հատկապես հաշվի առնելով, որ տարածաշրջանն արդեն անցել է բազմաթիվ փորձությունների միջով», - ասել է Զախարովան։

Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմի ժամանակ Ռուսաստանը և ՀԱՊԿ անդամ այլ երկրներ աջակցել են Ադրբեջանին։ ՀՀ-ի դեմ Ադրբեջանի 2021, 2022 թթ․ հարձակումների և ՀՀ ինքնիշխան տարածքի որոշ հատվածներ զավթելու ժամանակ ևս ՌԴ-ն և ՀԱՊԿ-ը չեն պաշտպանել ՀՀ-ին։ Իսկ ՀՀ-ի դեմ Ադրբեջանի ագրեսիայի թեմայով հրավիրված ՄԱԿ ԱԽ նիստում ՌԴ-ն վետո է կիրառել Ադրբեջանի ագրեսիան դատապարտող բանաձևի վրա։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում