copy image url
Ներքին 4 տարի առաջ - 22:37 11-02-2022

Նիկոլ Փաշինյանի իշխանության արտաքին-անվտանգային քաղաքականությունը կամ դրա բացակայությունը արմատապես հակասում է հայ ժողովրդի կենսական շահերին

Նիկոլ Փաշինյանի իշխանության արտաքին-անվտանգային քաղաքականությունը (կամ դրա բացակայությունը) չի բխում տարածաշրջանային աշխարհաքաղաքական իրողությունների ադեկվատ ընկալումից և արմատապես հակասում է հայ ժողովրդի կենսական շահերին: Այս մասին հայտարարություն է տարածել «5165 շարժումը»:

«Գուրգեն Արսենյանի հայտարարությունից պարզ է դառնում, որ Նիկոլ Փաշինյանը համակերպվել է ՀՀ ինքնիշխան տարածք Ադրբեջանի ներխուժման հետ և պետության անվտանգության ապահովման միջազգային գործիքակազմից չի պատրաստվում օգտվել։

ՀՀ Ազգային ժողովի իշխանական պատգամավոր Գուրգեն Արսենյանը հայտարարել է, որ Հայաստանի կառավարությունը, իբր, վերահսկում է հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակը և չի դիմի ՀԱՊԿ-ին։ Փաստորեն իշխանական ուժը այս կերպ ցույց է տալիս, որ համակերպվել է ՀՀ ինքնիշխան տարածք Ադրբեջանի ներխուժման հետ և պետության անվտանգության ապահովման միջազգային գործիքակազմից չի պատրաստվում օգտվել։ Ավելին՝ կրկին ապացուցում է, որ երկրի անվտանգության, պետության տարածքային ամբողջականության, սահմանամերձ դարձած շրջաններում մարդկանց կյանքի ու գույքի ապահովության խնդիրներով բացարձակ մտահոգված չէ։ Գործող իշխանությունը այս կերպ, կարծես թե, նոր տարածքներ զավթելու հրավեր է ուղարկում Ադրբեջանին։ Այս հայտարարությունից կարելի է հետևություն անել, որ 2021թ. մայիսին ադրբեջանական զինված ուժերի՝ ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժելու ժամանակ ՀՀ իշխանությունները պատշաճ ընթացակարգով չեն դիմել ՀԱՊԿ-ին և միտումնավոր չեն օգտվել այդ հնարավորությունից։

Մինչդեռ իշխանական որոշ պատգամավորներ, կառավարության անդամներ, իշխանամերձ քաղաքական գործիչներ և ԶԼՄ-ներ հայտարարում էին, որ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին, իսկ վերջինս չի կատարում իր պարտավորությունները և հրապարակավ դատապարտում էին ՀԱՊԿ-ին: Արդյոք դա միտումնավոր քա՞յլ էր մեր հանրության աչքերում ՀԱՊԿ-ին հեղինակազրկելու, թե՞ ազդակ էր Ադրբեջանին՝ ներխուժելու ՀՀ ինքնիշխան տարածք։ Ժողովրդին խաբու՞մ էին. այլապես ինչու՞ նրանց հայտարարություններն այսչափ հակասում են իրար: Փաստն այն է, որ Ադրբեջանը մինչ օրս ռազմակալված է պահում ՀՀ առանձին տարածքներ, ռազմավարական նշանակության բարձունքներ, վերահսկում է ռազմավարական ճանապարհներ, խաթարում Սյունիքի ու Գեղարքունիքի մի շարք բնակավայրերի բնականոն կյանքը, մարդկանց անվտանգությունն ու տարրական իրավունքները:

«5165 շարժումը» ևս մեկ անգամ հանրության ուշադրությունն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության արտաքին-անվտանգային քաղաքականությունը (կամ դրա բացակայությունը) չի բխում տարածաշրջանային աշխարհաքաղաքական իրողությունների ադեկվատ ընկալումից և արմատապես հակասում է հայ ժողովրդի կենսական շահերին»,- ասված է հայտարարության մեջ:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել