Ուղիղ եթեր
copy image url
Սպորտ 3 տարի առաջ - 18:32 16-11-2022

Կտրուկ շրջադարձ․ Արսեն Զախարյանը ՀՀ քաղաքացիություն կստանա

«Չելսին» շարունակում է ջանքեր գործադրել Մոսկվայի «Դինամոյի» հարձակվող Արսեն Զախարյանին ձեռք բերելու համար։

Անվանի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ լոնդոնյան ակումբը վերսկսել է բանակցությունները հայազգի ֆուտբոլիստի տրանսֆերը գնելու համար։

Sports.ru-ի աղբյուրը հայտնում է, որ Արսենը Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն կստանա։ Հիշեցնենք, որ ՌԴ քաղաքացի լինելը խոչընդոտում է Զախարյանի տեղափոխությունը եվրոպական ակումբ։

Աղբյուրը հայտնում է, որ դեկտեմբերին Արսենը կժամանի Հայաստան՝ անձնագիր ստանալու։

Դեռևս հայտնի չէ՝ ՀՖՖ-ն արդյո՞ք բանակցություններ է վարում ֆուտբոլիստի հետ՝ Հայաստանի հավաքական հրավիրելու համար։ Հայտնի չէ նաև անձամբ Արսենի դիրքորոշումը։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան