copy image url
Ներքին 3 տարի առաջ - 23:27 09-11-2022

Մենք չենք կարող միասնական լինել Արցախը հանձնողների հետ․ Արծվիկ Մինասյան

Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հյուրը ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար, ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանն է։ Հարցազրույցի թեման հանրահավաքն է և ընդդիմության օրակարգը։

«Այսօր նոյեմբերի 9-ն է․ ևս մեկ անգամ մեր խոնարհումն ու ցավակցությունը մեր ժողովրդին և նահատակների ընտանիքներին պետք է փոխանցենք։ Հանուն մեր նահատակների վառ հիշատակի և նպատակների միասնությունը պետք է նաև ծնվի հենց այս գաղափարի հենքի վրա։ Այս հանրահավաքի խորհուրդը միասնությունն էր։ Մինչև անդրադառնալը հանրահավաքում հնչած ելույթներին տևական ժամանակ քարոզում էր միասնության հանրահավաքի կարևորությունը, որպես Արցախի հանրահավաքին ի պատասխան, ի արձագանք և ի աջակցություն Արցախի ժողովրդի։ Այնտեղ հնչել էր նաև կոչ՝ ուղղված հայ ժողովրդին, և այդ կոչը օդում չմնալու համար անհրաժեշտ է, որ նաև հայաստանաբնակ մեր հայրենակիցները իրենց կոչը, միասնությունը, պահանջատիրությունը բարձրաձայնեն»։

Պատասխանելով այն հարցին, թե հանրահավաքի միջոցով միասնություն տեղի չունեցավ, Մինասյանը նշեց, որ իրենք չեն կարող միասնական լինել այն մարդկանց հետ, որոնք հանձնում են Արցախը։

«Չեմ կարծում, որ իշխանությունն այնքան բութ է, որ չի հասկանում՝ միասնության շրջանակներում ինքն էլ անելիք ունի»։

Անդրադառնալով հարցազրուցավարի այն պնդմանը, որ ընդդիմությունը փողոցով իշխանափոխություն է ցանկանում և դրա համար չի գնում Ազգային ժողով, Մինասյանը պատասխանեց, որ իրենք հիմա էլ են ԱԺ-ում, իսկ իրենց ուզածը իշխանությունը չէ։

«Ոչ առաջնային օրակարգով հարցերին, ձևական հարցերի քննարկմանը մենք չենք կարող մասնակցել՝ հետևում թողնելով անվտանգության հարցերը։ Մենք նախաձեռնեցինք անվտանգության, պաշտպանության, մեր երկրի թիվ մեկ կարևորության հարցերը, մեր կարծիքով, և նաև իշխանության հայտարարությունների հենքի վրա և առաջարկեցինք քննարկումներ։ Իսկ իշխանությունը հրաժարվեց գալ Ազգային ժողով»։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել