Ներքին 4 տարի առաջ - 13:34 09-06-2022

Չի կարող լինել որևէ լուծում, որի պարագայում Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում, նոր Նախիջևան չի լինելու․ Իշխան Սաղաթելյան

Ռազմավարական դաշնակից երկրները և ամբողջ աշխարհը, այդ թվում՝ թշնամի պետությունները, հստակ պետք է իմանան, որ չի կարող լինել որեւէ լուծում, որի պարագայում Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում։ Այս մասին ՀՀ ԱԳՆ շենքի մոտ հայտարարեց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։

«Անկախ օրվա դավաճան իշխանությունների մոտեցումներից՝ հայ ժողովուրդը տեր է Արցախին, տեր է իր հայրենիքին։ Երբեք Արցախը չի հայաթափվելու, նոր Նախիջեւան չի լինելու, որովհետև մենք տեր են մեր իրավունքներին։

Այս հողատուի հետ ցանկացած բանակցություն, ցանկացած պայմանավորվածություն առ ոչինչ է։ Մեր ռազմավարական դաշնակցի հետ ունենք օրակարգ, բազմաթիվ հարցեր, որոնք միասին պետք է քննարկենք և լուծում տանք, բայց դա պետք է լինի առանց Նիկոլի, որովհետև նա չի արտահայտում հայ ժողովրդի կամքը և դիրքորոշումը, նա կապ չունի մեր առաջնահերթույթւոնների և սկզբունքների հետ»,- հայտարարեց Սաղաթելյանը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից