copy image url
Ներքին 3 տարի առաջ - 20:59 08-11-2022

Ընդդիմությունը նոր «նոյեմբերի 9»-երը կանխելուն ուղղված միջոցառում կանցկացնի․ ԱԺ պատգամավոր

2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության ստորագրման 2 տարելիցի առիթով՝ ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցության անդամները ունեն արտախորհրդարանական միջոցառում՝ «Հայաստանի ինքնիշխանության իրական մարտահրավերները» թեմայով։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

«Դրան մասնակցելու է փորձագիտական լայն շրջանակ։ Քննարկվելու են Հայաստանի ինքնիշխանության իրական սպառնալիքներին ու այն աշխարհաքաղաքական զարգացումները, որոնց մենք առերեսվում ենք։ Քննարկումները ծավավելու են նաև դրանց դիմագրավելու իրավական հիմքերի ուղղությամբ»,- ասաց նա։

Քրիստինե Վարդանյանն Oragir.News-ի հարցի ի պատասխան նշեց, որ այդ օրը հայտարարություն չի նախատեսվում։ Նրա խոսքով՝ նպատակն է ցույց տալ, որ կան հիմքեր՝ պաշտպանելու Հայաստանի ինքնիշխանությունը։

«Ցանկանում ենք նաև ցույց տալ, որ այն մարդիկ, որոնք փակ դռների ետևում գնում են միակողմանի զիջումների, դրա համար որևէ մանդատ չունեն։ Փաստացի, սա նոր «նոյեմբերի 9»-ը կանխելուն ուղղված միջոցառում է լինելու»,- ասաց նա։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
13:02 Մեր պրոբլեմը գիտե՞ք որն է, որ Քյարքիին ասում ենք Տիգրանաշեն․ Նիկոլ Փաշինյան
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
09:30 Պապիկյանը հրաժարական կտար` մեծ վարկեր չունենար
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
12:28 Վստահ եմ՝ ԵՄ-ին անդամագրվելու վերաբերյալ համաժողովրդական հանրաքվե Հայաստանում լինելու է. Նիկոլ Փաշինյան