Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 56 րոպե առաջ - 12:28 24-08-2026

Վստահ եմ՝ ԵՄ-ին անդամագրվելու վերաբերյալ համաժողովրդական հանրաքվե Հայաստանում լինելու է. Նիկոլ Փաշինյան

Վստահ եմ՝ ԵՄ-ին անդամագրվելու վերաբերյալ համաժողովրդական հանրաքվե Հայաստանում լինելու է, ԱԺ-ում այս մասին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Նա ասաց, թե խնդիրը ժամկետներն են, բայց ժամկետը, ըստ նրա, ոչ միայն կազմակերպչական կարևորություն ունի, այլև՝ բովանդակային։

Նա ասաց, որ հայաստանյան ապրանքների նկատմամբ ՌԴ-ի կողմից կիրառվող սահմամափակումները հակասում են ԵԱՏՄ կարգավորումներին։

«Հայաստանը նախ պետք է ԵՄ-ին անդամագրվելու պաշտոնական դիմում ներկայացնի, առաջիկայում թերևս կսկսենք այս գործընթացը՝ ԵԱՏՄ մեր գործընկերների հորդորներին ականջալուր լինելով»,- հայտարարեց Փաշինյանը։

Նա նշեց, որ հանրաքվե կանցկացվի պաշտոնապես ԵՄ դիմելուց, համապատասխան արձագանք ստանալուց և գործընթացի վերաբերյալ ճանապարհային քարտեզ ունենալուց հետո։


Ամենից շատ դիտված