Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 ժամ առաջ - 15:01 24-08-2026

Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը

«Նախկին թալանչիների» անունների և գործունեության հետ կապվող պատմություններում գրեթե իսպառ բացակայում էին վերջիններիս կանանց ներգրավմամբ իրավիճակները։

Հանրությունը առ այսօր անգամ դեմքով չգիտի նախկին բարձրաստիճան պաշտոնյաների կանանց 99 տոկոսին։ Հակառակ իրավիճակն է ներկա իշխանությունում։

Իրեն հարգող ցանկացած` անգամ միջին օղակի ՔՊ-ական անմիջապես կնոջը տեղավորել-խցկել է որևէ պետական կառույցում։

Սա դեռ ոչինչ, նրանց կանայք միաժամանակ գրանցված են աշխարհագրական տարբեր գոտիներում տեղակայված մի քանի հիմնարկներում։

Այսպես, հերթական անոմալիան. կարո՞ղ է արդյոք մարդը, տվյալ դեպքում ԱԺ պատգամավոր, Արարատի նախկին մարզպետ Գարիկ Սարգսյանի կինը ֆիզիկապես աշխատել մեկ պետական և երեք մասնավոր հիմնարկներում, պատասխան` միանշանակ ոչ, բայց Մարգարիտ Ղազարյանը ձևակերպված է 4 հիմնարկում և ստանում է միլիոնավոր դրամներ։

Ամենից շատ դիտված