Իշխանությունն ամենաբարձր մակարդակով հայտարարել է, որ Գյումրիում կա կառավարման ճգնաժամ, և պետք են անհապաղ արտահերթ ընտրություններ։
Գյումրիի քաղաքային իշխանություններն էլ, իրենց հերթին հակադարձելով ՔՊ-ականներին, պնդում են, որ կառավարման ճգնաժամ չկա։ Գյումրիում կա՞, թե չկա կառավարման ճգնաժամ․ այս հարցի պատասխանն ունի յուրաքանչյուր գյումրեցի։
Տաքսու վարորդներից մեկը
Oragir.News-ի հետ զրույցում դժգոհում է քանդված փողոցներից և քաղաքում ստեղծված բարձիթողի վիճակից. «Նիկոլ Փաշինյանը ինչի՞ սրանց հուպ չի տալիս, էս ինչ է քաղաքի վիճակը, էս ինչ կկատարվի»։
Տղամարդն ասում է, որ 500 դրամ փող է աշխատում, բայց մեքենայի վրա 5000 դրամի ծախս է անում։
Մանրամասները՝ տեսանյութում։